▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում հայ զույգի տունը թալանելու ու ամուսնուն սպանելու մեջ կասկածվողներից 7-ը ՀՀ քաղաքացիներ են

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում երկրից դուրս գալու փորձեր անելու ժամանակ ձերբակալվել են Ստամբուլի տարեց հայ ամուսինների տան դեմ հարձակում իրականացրած 8 կասկածյալներ: Ձերբակալված 8 կասկածյալներից 7 Հայաստանի քաղաքացիներ են, իսկ մեկը Թուրքիայի հայ քաղաքացի:

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը նշել է, թե Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ ամուսինների տան դեմ հարձակման նպատակը թալանն է եղել։  Ըստ նախնական վարկածի՝ կողոպուտի նախաձեռնողը եղել է Դեմիրջիների տանն աշխատող հայ կինը։ Նա զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կանչել՝ նշելով, որ «այդ զույգը շատ փող ունի»։

Ըստ տեղեկության՝ հայ ամուսինների տնից 1 մլն թուրքական լիրա արժողությամբ զարդեր և գումար հափշտակած խումբը ձերբակալվել է Տրապիզոնում՝ հանցագործությունից 4 օր անց։ Պարզվել է, որ նրանք մտադրվել են Վրաստանի տարածքով փախչել Հայաստան։

Այս մասին հայտնում է Milliyet պարբերականը, որտեղ նշված են  ձերբակալած կասկածյալների անունները: Ձերբակալված կասկածյալներից 5-ը կանայք են՝ հիմնականում ՀՀ քաղաքացիներ։ Կասկածյալներն են՝ Արթուր Ա., Սերգեյ Մ., Արամ Հ., Մարիաննա Ե., Քրիստինե Մ., ինչպես նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Լիդա Բ., Նարգիզ Մ., Արմինե Մ.։ Նրանք տեղափոխվել են Ստամբուլ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի` Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող բնակարան: Հանցագործները կապկպել են նրան և կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, ապա` վերցրել տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել է ժամանակին փրկել կնոջ կյանքը՝ տեղափոխելով նրան հիվանդանոց: Սակայն տարեց տղամարդուն փրկել չի հաջողվել, նա խեղդամահ է եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին