Մարտի 22-ին «Իսլամական պետությունը» հասցրեց Եվրամիության պատմության մեջ ամենալուրջ հարվածներից մեկը՝ իրականացնելով ահաբեկչական գործողությունների շարք Միության մայրաքաղաքում՝ Բրյուսելում:
«Զավենտեմ» օդանավակայանում և մետրոյի «Մաալբեկ» կայարանում պայթյունների զոհ է դարձել ավելի քան երեք տասնյակ մարդ, ընդհանուր առմամբ տուժել է մոտ երկու հարյուր մարդ: Հարձակումները տեղի են ունեցել աշխատանքային օրվա սկզբին. որպես թիրախ են ընտրվել Բրյուսելի ամենաբազմամարդ վայրերը՝ միջազգային օդանավակայանն ու մետրոյի կայարանը: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
Աղբյուրը՝ Blognews.am