▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունների վերին խավի հարսանիքների հրավիրատոմսերի արժեքը 2000 եվրո է

Nyut.am-ը գրում է. Մեկ տարի առաջ բարձր պաշտոն ստացած, բայց ոչ մեծահարուստ պաշտոնյան մեզ հետ զրույցի ժամանակ անկեղծացավ և դժգոհեց վերևներում տիրող մի երևույթից: Սկսած մարզպետներից, նախարարներով, կարևոր, առանցքային գերատեսչությունների ղեկավարներով մի «չգրված օրենք» ունեն: Եթե դու իրենց «շրջանակներից» ես, քեզ միշտ հրավիրում են իրենց ծննդյան արարողություններին և երեխաների հարսանիքներին: Եթե բացակայությունդ հարգելի չէ, ուրեմն քեզնից խիստ կնեղանան, կրկնվելու դեպքում հնարավոր է քեզ հանեն «սվոյների» ցուցակից, ինչն անկանխատեսելի հետևանքներով է հղի:

Ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ են որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում խուսափել էլիտար ծնունդներ, առավել ևս` հարսանիքներ հաճախելուց:

Ընդունված է, որ ծննդյան առիթով հոբելյանին պետք է նվիրվի առնվազն 1000 եվրո: Հարսանիքներն առավել թանկ են նստում` 2000 եվրո: Իսկ եթե ամսվա մեջ երեքից չորս հարսանիք է լինում, հրավիրվածի ընտանեկան բյուջեն ճեղքվածք է տալիս:

Ով մեծահարուստ չէ, նրա վրա շատ թանկ է նստում էլիտայի շարքերում մնալը: Բայց ավելի լավ է թանկ նստի, քան հայտնվես հարսանիքներից խուսափող պաշտոնյաների «ցուցակում», այսինքն «սկուպոյի» պիտակ վաստակես:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին