▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոարշավորդ Արթուր Գորոյանը` ADAC Zurich 24h Rennen գերմանական մրցարշավում

 

 

Անցած հանգստյան օրերին գերմանական «Նյուրբուրգրինգ» մրցուղում կայացավ լեգենդար ADAC Zurich 24h Rennen մրցարշավը՝ Նյուրբուրգրինգի 24-ժամյա մարաթոնը, որին LMS Engineering թիմի կազմում SP3 T դասում մասնակցում էր B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը:

24-ժամյա մրցարշավին նախորդող որակավորման 2 մրցերթերի ընթացքում Գորոյանն ու թիմակիցները (գերմանացիներ Ուլրիխ Էնդրին ու Ֆիլիպպ Լեյսենը, ամերիկացի Քրիստոֆեր Թայգերը) Audi TT RS2-ով 9:07.446 արդյունքով 1-ինն էին դասում ու 158 մեքենաների թվում 55-րդը՝ ընդհանուր հաշվարկում:

 

 

 

 

 

 

 

Գրեթե ողջ մարաթոնի ընթացքում՝ շուրջ 20 ժամ,  LMS Engineering-ը դասի առաջատարի դիրքերում էր ու միայն մրցարշավի ավարտից 3.5 ժամ առաջ տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով պոդիում չբարձրացավ:

Բրյունխենի շրջադարձում` հենց Գորոյանի մրցերթի ընթացքում,  Audi TT RS2-ին բախվեց #5 մեքենան: Ուժեղ հարվածի արդյունքում LMS Engineering-ի մեքենան բախվեց պարսպին` ստանալով ժամանակային սուղ պայմաններում վերականգնման չենթարկվող վնասվածքներ ու դուրս մնաց պայքարից:

Արդյունքում՝ 24-ժամյա մարաթոնում Գորոյանի թիմը միայն 102-րդն է ընդհանուր հաշվարկում ու 5-րդը՝ դասում, մինչդեռ 20 ժամ շարունակ պայքարում էր դասում հաղթանակի, իսկ բոլոր՝ 158 մեքենաների թվում լավագույն 20-ակում տեղի համար:

Դասում հաղթող ճանաչվեց Subaru Tecnica International-ը` SUBARU WRX STI 1-ով, որն անցավ 121 շրջան ու գրանցեց 9:11.340 լավագույն ժամանակը: Մինչդեռ  նշենք, որ Audi TT RS2-ի լավագույն ժամանակը կազմել էր 9:06.294:

Նշենք նաև, որ ընդհանուր հաշվարկում տոտալ հաղթանակ տոնեց Mercedes-ը, որը 2013թ-ից ի վեր չէր հաղթել Նյուրբուրգրինգում:

Բառացիորեն վերջին շրջանում AMG-Team Black Falcon-ը, մրցուղում անցկացնելով 23 ժամ 16 րոպե, առավելության հասավ 2-րդ արդյունքը գրանցած AMG-Team HTP-Motorsport-ի նկատմամբ ընդամենը 5,697 վայրկյանով:

Այսպիսի արդյունք Նյուրբուրգրինգի հանրահայտ մարաթոնի պատմության ընթացքում չէր գրանցվել:

3-րդը HARIBO Racing Team-AMG-ն էր: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին