Life.panorama.am-ը գրում է.
Մաշկաբան-կոսմետոլոգներից շատերը վստահեցնում են՝ կնճիռներից ձերբազատվելն ու երիտասարդ տեսք ունենալն այլեւս անհնար չէ, այդ հարցում ժամանակակից բժշկություն է մուտք գործել բոտեքսը, որի վնասակարության եւ անվտանգության շուրջ չեն դադարում քննարկումները:
Բոտեքսն առողջության համար վտանգավո՞ր է, թե անվտանգ. Այս հարցի շուրջ իր մասնագիտական պարզաբանումներն ու խորհուրդներն է տվել «Mekel gold's international medical» սպա կենտրոնի ղեկավար, մաշկաբան-կոսմետոլոգ, «Միսս Հայաստան 2000» Քրիստինա Բաբայանը:
«Բոտեքսը իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, քանի որ այն ի սկզբանե օգտագործվել է բժշկության մեջ: Իհարկե ուրիշ չափաբաժիններով, բայց այն օգտագործվել է օրինակ ԴՑՊ-ով հիվանդ երեխաների նյարդային հյուսվածքների մեջ, իսկ վերջին տարիներին էսթետեիկ բժշկության մեջ բոտեքսը համարվում է կնճիռների շտկման արդյունավետ եղանակ: Ինչ խոսք՝ էսթետիկ-կոսմետոլոգիական բժշկության մեջ այն օգտագործվում է բոլորովին այլ պայմաններում ու անհամեմատ թույլ չափաբաժնով»,- նշեց մաշկաբան-կոսմետոլոգն ու մանրամասնեց.
«Ներարկման ժամանակ օգտագործվում է բոտուլիզմի տոքսինի «A» տեսակի ամենաթույլ լուծույթը: Ընկնելով մկանի մեջ` այն առաջացնում է մկանի թուլություն, սահմանափակելով նյարդային իմպուլսների մուտքը: Եթե նյութը ճիշտ բացվի եւ ճիշտ հատվածներում ներարկվի, ապա տվյալ մկանն այլեւս չի կրճատվի, հետեւաբար կնճիռներն էլ կձգվեն ու չեն առաջանա. Բոտեքսի իմաստը կայանում է հենց դրանում, որպեսզի մկանները չկրճատվեն, որի արդյունքում կհարթվեն կնճիռները»:
Քրիստինա Բաբայանի խոսքով՝ բոտեքսն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց ունի հակացուցումներ.
«Բոտեքսը վտանգավոր չէ, բայց հակացուցված է հղիներին ու բալիկին կրծքով կերակրող կանանց: Հղիանալուց ընդամենը մեկ ամիս առաջ էլ կարելի է բոտեքսի դիմել, բայց ոչ հղիության ընթացքում»,- նշեց մասնագետը:
Տարածված կարծիքներին, թե բոտեքսի դիմելուց 6-8 ամիս հետո կնճիռներն ավելի տեսանելի են դառնում, Քրիստինա Բաբայանը հակադրվեց.
«Նման բան չկա, բայց այս հարցը հետաքրքրում է բացառապես բոլոր կանանց: Պետք է ասեմ, որ երբեք չի կարող ավելի խորը կնճիռներ առաջանալ, եթե համապատասխան ամիսներից հետո կրկին չդիմել բոտեքսի միջամտությանը: Այդ դեպքում մաշկը կամ գալիս է հին տեսքին, կամ 20 տոկոսով ավելի է լավանում, քանի որ այդ ընթացքում տվյալ մաշկի մկաները չեն կրճատվում, կնճիռներ չեն ավելանում, ու նաեւ երկար ժամանակ չկրճատված մկանները սկսում են հետ վարժվել: Պարզապես մարդը սովորում է իր ձգված մաշկին եւ երբ բոտեքսի ազդեցությունն անցնում է, նրան թվում է, թե իր մաշկն ավելի վատ տեսք ունի, բայց իրականում մաշկը վերադառնում է իր առաջվա տեսքին»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում