▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց շատ շոգ ամառ չի սպասվում

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից տեղեկանում ենք, որ հունիսի 21-22-ին Հայաստանի տարածքում ցիկլոնի ազդեցությունը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում այդ օրերին տեղումները կլինեն միայն լեռնային գոտիներում: Օդի ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև հունիսի 20-ը, հունիսի 21-22-ին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով: Եթե այսօր մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը տատանվել է +24…+26 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 22-ին սպասվում է մինչև +31...+33 աստիճան տաքություն: 
     Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Սուրենյանն, ամռան առաջին ամսվա ընթացքում եղանակը անկայուն է լինելու: Նախնական կանխատեսումներով շատ շոգ ամառ չի սպասվում, իսկ տեղումները կլինեն նորմայի սահմաններում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին