▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ դավաճաններ, որոնց անունը տեղ էր գտել «Նեմեսիսի» սև ցուցակում

1914 թվականին Հնչակյան կուսակցությունը ծրագրել էր մահափորձ կազմակերպել թալեաթի նկատմամբ։ Արշավիր (Արթուր) Յասյանն այդ մասին հայտնեց թրքական իշխանություններին եւ ՍԴՀԿ գործողությունը ձախողվեց: 1920 թ. Կ. Պոլսում Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին։ 
1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը Կ. Պոլսում գնդակահարեց Վահե Իհսանին (Եսայան)։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Պոլսի հայ մտավորականների ցուցակը, որոնց 1915-ի գարնան ու ամռան ամիսներին ձերբակալեցին, աքսորեցին եւ գազանաբար խոշտանգեցին։

*******

ԻՆՉՊԵՍ ՇԻՐԱԿՅԱՆԸ ՍԱՏԿԱՑՐԵՑ ԻՀՍԱՆԻՆ

Իթթիհատականները անփառունակ պարտություն էին կրել, բայց Վահե Իհսանը առաջվա պես ամբարտավան ու ինքնահավան էր: Հիմա էլ քեմալական կառավարությանն էր ծառայում։ Նա զգում էր, որ իրեն հետապնդում են։ Մի քանի օր անց հեռավոր մի փողոցում հանդիպեցին։ Իհսանը զգուշավոր էր դարձել, մատը միշտ գրպանում, ատրճանակի ձգանին էր պահում... Գնդակը կոկորդը խոցեց։ Իհսանը փորձեց ատրճանակը հանել, երկրորդ գնդակը խրվեց թեւը։ Զգալով, որ չի կարողանալու դիմադրել, շրջվեց, սկսեց փախչել։ Արշավիրը մի ցատկով հասավ հետեւից, կրակեց գլխին, կրծքին, կռնակին եւ հեւասպառ ասաց.
-Ես միայն քեզ չէ, մեր ազգի միջից դավաճանությունն ու ծառայամտությունն եմ ուզում սպանել…

Լուսանկարում՝
Արշավիր Շիրակյան

Աղբյուրը` Հայե՛ր, գիտե՞ք, որ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին