▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է մահապարտը Ստամբուլի օդանավակայանում ոստիկանի կրակոցից հետո պայթեցնում իրեն

Համացանցում  հայտնվել է տեսանյութ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում  տեղի ունեցած պայթյունից, որում երևում է, թե ինչպես  է ոստիկանը կրակել է զենքը ձեռքին առաջացող մահապարտի ուղղությամբ։ Հատկանշականն այն է, որ գետին ընկած մահապարտը վերջին ճիգով պայթեցրել է իրեն:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներին՝ 60-ի։ Պայթյունների պատճառով Աթաթուրքի անվան օդանավակայանը փակված կմնա մինչև չորեքշաբթի 17.00-ն։ Բոլոր չվերթները հետաձգվել են, ուղևորներ՝ տարհանվել։ Օդանավակայանի շենքը փակ է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին