▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես և ինչից հետո հայ բժշկին հաջողվեց բուժել չարորակ ուռուցքը` մինչ օրս չբացահայտված մեթոդով

Բժիշկ, էքստրասենս Հակոբ Դավթյանն Asekose.am-ի հետ որոշել է կիսվել իր գերբնական կարողության մասին պատմությամբ ու չարորակ ուռուցքի բուժման նոր` մինչ օրս չբացահայտված մեթոդով:

Հակոբի խոսքով իր գերբնական կարողությունն ի հայտ է եկել դեռ տարիներ առաջ, երբ ավազակային հարձակում է տեղի ունեցել իրենց տան վրա:

«Տարիներ առաջ մեր տան վրա ավազակային հարձակում տեղի ունեցավ, 4 դիմակավորված անձինք մտան մեր տուն ու բազմաթիվ հարվածներ հասցրին գլխիս, մարմնիս տարբեր հատվածքներին, ինչի արդյունքում էլ կոտրվել էին կողոսկրերս: Բժիշկներն ասում էին, որ անհնարին է, որ ես բուժվեմ: Ասում էին, որ ամբողջ կյանքս անցնելու է գլխացավով: Նույնիսկ պատրասվում էին ինձ հաշմանդամության կարգ նշանակել: Բայց,բարեբախտաբար, ես հրաժարվեցի: Հենց այդ պահից իմ մեջ գերբնական ուժ զգացի, ինչի շնորհիվ ինքս ինձ կարողացա բուժել: Ապաքինումիցս հետո բոլորը զարմանում ու թերահավատորեն էին մոտենում՝ ասում էին գլխացավեր ունի, ուղղակի մեզնից է թաքցնում: Ինքս ինձ ջրի ու կտորի միջոցով բուժելուց հետո կամաց-կամաց սկսեցի հարազատներիս բուժումներ անել: Ինձ սկսեցին բավական շատ ճանաչել»:

Հակոբի խոսքով՝ իրեն խորհուրդ չեն տվել այդ փորձարկումը կատարել չարորակ ուռուցքի վրա.

«Կար վախ, որ այդ հիվանդությունն ինձ կարող էր անցնել»:

Բայց վերջերս Հակոբը համարձակություն է ունեցել ու գնացել է նաև այդ քայլին.

«Որոշեցի փորձեմ այս հիվանդությունը ևս բուժել: Մեր հարևանի կոկորդին չարորակ գոյացություն կար, ճառագայթների երկու սեանսից հետո այն անհետացավ: Մյուսը ում կարող եմ նշել, որ բուժել եմ, 3-րդ աստիճանի չարորակ ուռուցք ուներ: Ինձ մոտ գալիս են հիվանդներ ռենտգենի ախտորոշումից հետո՝ բազմաթիվ հիվանդություններով: Իմ բուժումն անցնելուց հետո ևս ռենտգեն հետազոտություն են անցնում: Առաջին և երկրորդ հետազոտություններն անհամեմատելի են լինում, դրական արդյունքն ակնհայտ է լինում»:

Հակոբն ասաց, որ ցանկանում է լավ քայլ անել իր հայրենիքի համար, բուժել իր հայրենակիցներին:

«Ես չեմ ցանկանում իմ բուժումը տեղափոխել արտերկիր: Ես ուզում եմ բուժել իմ հայրենակիցներին: Բոլորը գիտեն՝ այս բուժումն արտերկում որքան բարձր կվարձատրվի, բայց ես ցանկանում եմ մնալ իմ երկրում ու օգնել հայրենակիցներիս: Գիտեմ՝ կհետաքրքրի, թե որքան արժե այս բուժման կուրսն անցնելը: Սակայն նշեմ, որ ես աշխատանքիս դիմաց աստղաբաշխական թվեր չեմ ուզում, ով որքան կկարողանա ու որքան կկամենա, կարող է այդքան վճարել»:

Հակոբը հավելեց նաև, որ այս ընթացքում իրեն դիմել են շատ հայտնիներ, ովքեր ևս դրական արդյունքով ու գոհունակությամբ են հեռացել:

 Ա.Հարությունյան

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին