▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 սարսափելի բան ննջարանում, որոնց մասին չէիք ուզենա իմանալ

Mediamag.am-ը գրում է.

Ննջարանը՝ այն վայրն է, որտեղ անց ենք կացնում մեր կյանքի մեկ երրորդը՝ քնելով կամ հանգստանալով: Բայց շատ քչերն են կասկածում, թե ինչ սարսափելի բաներ կարելի է գտնել այդ սենյակում: Ամենայն հավանականությամբ այս հոդվածից հետո Ձեր մոտ ցանկություն կառաջանա մանրակրկիտ մաքրում կազմակերպել այնտեղ, որպեսզի, թեկուզ ժամանակավոր, բայց ազատվել այդ ամենից…

1. Դուք քնում եք 1.5 միլիոն փոշու տզերի հետ

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDcvYzgxZTcyOGQ5ZDRjMmY2MzZmMDY3Zjg5Y2MxNDg2MmM4MS5qcGc=.prx.bfa4c93a

Դրանք անտեսանելի են առաց մանրադիտակ, բայց դրանք կան յուրաքանչյուր բնակարանում: Մասնագետները խորհուրդ են տալիս արթնանալուց անմիջապես չհավաքել անկողինը: Հանեք վերմակը և թողեք որպեսզի անկողինը օդափոխվի: Դա կարող է մի փոքր կրճատել անցանկալի այս հարևանների քանակը:

2. Խալու վրա 4000 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանում

Ուղղակի փորձեք այլևս չմտածել այս մասին, երբ հաջորդ անգամ ոտաբոբիկ կքայլեք խալու վրայով: Մանրէներից ազատվելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ամեն շաբաթ փոշեկուլով մաքրել խալին:

3. Ձեր հեռախոսը ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը

Շատերը քնում են՝ հեռախոսը դնելով իրենց կողքը կամ բարձի տակ: Իրականում հեռախոսների վրա հսկայական քանակով մանրէներ կան: Դրանցից ազատվելու համար, մի քանի օրը մեկ գաջեթի մակերեսը մաքրեք հակամանրէային կամ սպիրտային անձեռոցիկներով:

4. Բարձի վրա հավաքվում են բազմաթիվ փոշու տզեր և մահացած մաշկի բջիջներ

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDcvZWNjYmM4N2U0YjVjZTJmZTI4MzA4ZmQ5ZjJhN2JhZjM2OS5qcGc=.prx.4c2888ab

Օրինակ, 400 գ. կշռող բարձը 3 տարուց կկշռի երկու անգամ ավել՝ նրա վրա այդ «բարիքի» հավաքվելու պատճառով: Ահա թե ինչու է պետք պարբերաբար լվանալ բարձը:

5. Անկողնում նույնպես բնակվում են տզեր

Ըստ հետազոտության տվյալների, 8 տարվա ներքնակը իր մեջ պարունակում է 4 կգ մահացած մաշկի բջիջներ, ինչը համարվում է տզերի և մանրէների բազմացման համար բավական բարենպաստ միջավայր:  Ներքնակը մաքրելու համար օգտագործեք փոշեկուլ՝ հատուկ խալու և պաստառների համար նախատեսված ծայրափողակներով: Աշխատեք հնարավորինս մանրակրկիտ մաքրել այն  բոլոր կողմերից:

6. Ձեր գիշերանոցը բազմաթիվ մանրէների բնակատեղի է

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ գիշերանոցը անընդմեջ հագնում են միջինում 10-15 գիշեր: Մեր մաշկը անընդհատ թարմացվում է, այդ պատճառով մահացած մաշկը հայտնվում է հագուստին, բարենպաստ միջավայր ստեղծելով մանրէների և միկրոօրգանիզմների (նաև ստաֆիլակոկի) համար: Գիշերանոցը լվացեք 3 օրը մեկ, որպեսզի բացառեք մանրէների բազմացումը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին