▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի 150 հազար բնակչությունը 12 000 քառակուսի մետր տարածքն ի՞նչ է անելու. Ահարոն Ադիբեկյան

tert.am-ը գրում է, որ 2010 թվականին  Արցախում «Սոցիոմետր» կենտրոնի կողմից  անցկացված սոցհարցման տվյալներով`  տարածքները զիջելուն կողմ է եղել հարցված արցախցիների 2.7 տոկոսը, 10.03  տոկոսը կողմ է եղել, որպեսզի մնա այնպես, ինչպես որ է: Եղել է նաև հարց Ադրբեջանի կազմ  վերադառնալու մասին և դրան կողմ է եղել հարցվածների 0,2 տոկոսը: Այս մասին  կայքի  հետ զրույցում հայտնել է  «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը Ահարոն Ադիբեկյանը:

Ի դեպ, 2007 թվականին, ըստ սոցիոլոգի` Ադրբեջանի կազմ վերադառնալուն կողմնակից է եղել 1.5 տոկոսը:

«Ոչ մի փոխզիջում, ճանաչել անկախությունը` 50 տոկոսը: Հայաստանին միավորել` 34 տոկոսը»,- ավելացրեց սոցիոլոգը: Ըստ նրա` 2012 թվականին ևս իրենց կենտրոնը  նմանատիպ  հարցումներ է  արել,  և գրեթե նույն պատկերն է գրանցվել աննշան տարբերություններով:

«Ինձ հետաքրքրում էր հետևյալը`իրենք ուզու՞մ են դառնալ Հայաստանի մաս, թե` ոչ»,- նկատեց սոցիոլոգը:

Պատասխանելով հարցին, թե ինչու այս շրջանում, երբ  բոլորը, այդ թվում՝ ՀՀ նախագահը խոսում են,  որ բանակցային գործընթացի արդյունավետության համար  անհրաժեշտ է  ապահովել  Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը /դա լավագույնս արտահայտվում է  հանրաքվեի միջոցով, սակայն հարցումը ևս հասարակական կարծիքի հավաքագրման ձև է/, սոցիոլոգը չի պատրաստվում Արցախում հարցում անել, Ահարոն Ադիբեկյանն ասաց` «կվճարե՞ս»:

Այսինքն` նա  նկատի ունի, որ պետք է  որոշակի շահառու շրջանակից պատվեր ունենա:

Հարցին էլ, թե ինչու հանրապետականները չեն պատվիրում նման հարցում  /կուսակցության ձեռքը քարի տակ  չէ/ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ավաղ, ասում են` էդ ինչ հարց է, պարզ չի՞, որ մենք տարածք չենք տալու, կասկածի տա՞կ ենք դնում մեր դիրքորոշումը…. вот такие дела»: 

Նաև Ահարոն Ադիբեկյանը առանց որևէ  հարցում անելու ասաց. «Արցախի 150 հազար բնակչությունը 12 000 քառակուսի մետր տարածքն ի՞նչ է անելու, եթե ստանում է անկախություն»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին