▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսելու հնարավորությունից զրկված փոքրիկ Մանեին շտապ վիրահություն է անհրաժեշտ

Փոքրիկ Մանեն օգնության կարիք ունի: Առաջին հայացքից թվում է, թե այս հրաշքի մոտ ամեն ինչ կարգին է, այնինչ Մանեն ամբողջովին խուլ է: Բազմաթիվ հետազոտություններից հետո բժիշկների տված եզրակացությունն ուղղակի սարսափելի էր այս նորաստեղծ ընտանիքի համար: Սկզբում թվում էր, թե հնարավոր է Մանեին բուժել Հայաստանում, սակայն ներքին ականջների անոմալիայի պատճառով կոխլեար իմպլանտացիան, որը խուլ երեխային հնարավորություն է տալիս լսել, դարձավ անհնար այս փոքրիկի համար:

Լենհարդ հիմնադրամը, ներդնելով իր ամբողջ ուժերը, կարողացավ գտնել մասնագետ, ով կարող է փրկել Մանեին խլությունից և նրան լսելու և հասարակությանն ամբողջովին ինտեգրվելու հնարավորություն տալ:
Փոքրիկի վիրահատության և բուժման համար անհրաժեշտ է 33.000 Եվրո: Մանեն շատ ժամանակ չունի, որովհետև լիարժեք լսելու համար իմպլանտացիան պետք է կատարվի որքան հնարավոր է շուտ:

Ընդհանուր գումարի մեծ մասն արդեն հավաքվել է, սակայն անհրաժեշտ է ևս 5.000 եվրո Մանեին օգնելու համար:

Ձեր օգնությունը կարող եք փոխանցել՝ նշելով.
Ստացող Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամ, Նպատակ `օգնություն Մանե Հարությունյանին:

Ameria Bank
AMD ---1570020931340100
USD ----1570020931340101
EUR----1570020931340146
RUB----1570020931340158
ArCa ՝ 9051340207683433 (220341624454000 տերմինալով փոխանցելու դեպքում),
Արմեն Հարությունյան (Մանեի հայրը):

Կարող եք զանգահարել այս համարով ՛ 094-86-82-00

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին