▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քահանան պատժվել է՝ Կոտայքի մարզպետի այցին ընդառաջ եկեղեցում խնջույքի սեղաններ տեղադրելու համար

«Կոտայքի թեմի Արգել գյուղի Ս. Գևորգ եկեղեցում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած անընդունելի երևույթի կապակցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի կողմից կախակայվել է դեպքին մասնակից Տ. Արսեն քահանա Համբարձումյանի հոգևոր ծառայությունը:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Կոտայքի Թեմից: 
«Միաժամանակ թեմի առաջնորդի կողմից խնդրանք է ներկայացվել Մայր Աթոռ Ս. Էջմիածին քահանայի հարցը քննարկել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբում»,-նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել փաստն, ըստ որի Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի այցին ընդառաջ Արգելի եկեղեցում խնջույքի սեղաններ էին դրվել և այն վերածել ՀՀԿ նախընտրական շտաբի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին