▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարներ վարչապետ Կարեն Կարապետյանի դղյակից, որն արժե մի քանի միլիոն դոլար

Մամուլում արդեն տեղեկություն էր հայտնվել, որ Նոր վարչապետի ճոխ ու մեծ առանձնատունը  նույնպես գտնվում է Մոնումենտում՝ ճիշտ եւ ճիշտ Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Բեգլարյանի առանձնատների կողքին։ Եվ ոչնչով չի զիջում դրանց՝ ոչ չափերով, ոչ ճոխությամբ, ոչ արժեքով։

Իսկ այսօր politik.am-ի ձեռքի տակ հայտնվե են լուսանկարներ Կարեն Կարապետյանի առանձնատնից, որի արժեքն, ըստ կայքի, մի քանի միլիոն դոլար է:

Կայքը նաև նշում է, թե  նոր վարչապետն իր միլիոնները դիզել է ամենատարբեր պետական կամ հանրային պաշտոններ զբաղեցնելու ընթացքում՝ հիշեցնելով, որ նա  միշտ աշխատել է բացառապես պետական հիմնարկներում, դեռևս խորհրդային տարիներից աշխատել է պետպլանում, հետո՝ «Հայէներգո» պետական ձեռնարկությունում, հետո եղել է էներգետիկայի փոխնախարար, հետո՝ «ՀայՌուսգազարդի» տնօրեն, հետո՝ Երեւանի քաղաքապետ եւ այլն։

 

1475007258-6913
haykoSerj-Sargsyan4

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին