▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը հայուհի է

Wnews.am-ը գրում է.

Այս անգամ ներկայացնում ենք Ռուսաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանին։

%d1%86%d0%b5%d1%80%d0%b5%d0%bc%d0%be%d0%bd%d0%b8%d1%8f_%d0%b2%d1%80%d1%83%d1%87%d0%b5%d0%bd%d0%b8%d1%8f_%d0%b3%d0%be%d1%81%d1%83%d0%b4%d0%b0%d1%80%d1%81%d1%82%d0%b2%d0%b5%d0%bd%d0%bd%d1%8b%d1%85_

Լեյլա Ադամյանը ծնվել է Թբիլիսիում Վաղո (Վլադիմիր) Խաչատուրովիչի (1925) և Երանուհի Սարգիսի Սահակյանի (1925) ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը, այնուհետև սովորել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության Գինեկոլոգիայի և մանկաբարձության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։

1977 թվականից աշխատում է ՌԴ ԲԳԱ մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում։

2002 թվականին Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիական ինստիտուտի հետդիպլոմային կրթության ֆակուլտետում հիմնադրել ու ղեկավարում է վերարտադրողական բժշկության և վիրաբուժության ամբիոնը։

Նա կոնքի օրգանների վիրաբույժների ընկերության պատվավոր, Գինեկոլոգիական, ընդերադիտման միջազգային դաշնության և եվրոպական ընկերակցության նախագահությունների անդամ, Ամերիկյան լապարոսկոպիստների, էնդոմետրիոզի ռուսաստանյան ընկերակցությունների նախագահ, Ռուսաստանի գինեկոլոգ-ընդերոդիտողների ազգային ընկերակցության փոխնախագահն է։

%d0%bb%d0%b5%d0%b9%d0%bb%d0%b0-%d0%b0%d0%b4%d0%b0%d0%bc%d1%8f%d0%bd

Լեյլա Ադամյանի աշխատանքները վերաբերում են էնդոմետրիոզի, սեռական օրգանների զարգացման արատների, բարորակ ուռուցքների ու գերաճական շարժընթացների ընդերադիտական պլաստիկ-վերակառուցողական վիրահատությունների տեխնիկայի կատարելագործմանը։ Մշակել և ներդրել է էնդոմետրիոզի նախավիրահատական հետազոտման համակարգչային շերտագրական, վիրաբուժական և հորմոնային եղանակներ։

Հեղինակ է ուսումնա-մեթոդական ձեռնարկների և գյուտերի։

Նա ՌԴ գիտության վաստակավոր գործիչ է
ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակիր
Արժանացել է նաեւ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի (2009) և III աստիճանի (2014) շքանշանների։

648

Լեյլա Ադամյանն ամուսնացել է վիրաբույժ Առնոլդ Արամի Ադամյանի (1935—2012) հետ։

Նրանք ամուսնալուծվել են 2006թ., որից հետո Լեյլա Ադամյանն ամուսնացել է Յուրի Աբրահամյանի հետ, ով  «Բասկին Ռոբինս» ապրանքանիշի սեփականատերն էր։

 

Լեյլա Ադամյանն ունի երկու դուստր՝ Ասյա Առնոլդի Ստեփանյան (1970) և Ագնեսա Առնոլդի Օսիպովա (1971), երկուսն էլ մանկաբարձներ են։

 

Նշենք, որ Յուրի Աբրահամյանի մահից հետո Ագնեսա Օսիպովան հանդիսանում է «Բասկին Ռոբինս» հայտնի պաղպաղակների արտադրության գործարանի սեփականատերը։ Ռուսաստանում այդ ապրանքանիշն ունի 180-ից ավել սրճարան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին