▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 տարի անկողնուն գամված և Գերմանիայում բուժում ստացող հայ զինծառայողն արդեն կարողանում է շարժել ոտքերը

Գերմանիայում բուժում ստացող Գևորգ Եղիազարյանն արդեն կարողանում է շարժել ոտքերը: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կարողանում շարժել ոտքերը՝ անվասայլակին նստած:

Նշենք, որ Գևորգ Եղիազարյանը վիրավորվել էր  2011թ.-ի դեկտեմբերի 27-ին ադրբեջանցի դիպուկահարի կողմից, ինչի հետևանքով վնասվել էին նրա ողերն ու ողնաշարը: Երեք տարի շարունակ նա գամված է եղել անկողնուն, չի կարողացել քայլել, շարժել վերջույթները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին