▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաբինա Մանվելյանը և Անգելինա Պապիկյանը` НТВ-ի «Ты – супер!» հեռուստաշոուի մասնակիցներ

 

 

 

 

 

 

 

НТВ հեռուստաընկերությամբ շուտով կմեկնարկի «Ты – супер!» հեռուստաշոուն, որին կմասնակցեն նաև երկու հայազգի մասնակիցներ՝ Սաբինա Մանվելյանը և Անգելինա Պապիկյանը, որոնք ընտրվել են ՆՏՎ-ի նախնական քասթինգների ընթացքում: НТВ-ի «Ты — супер!» նախագիծը ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս տաղանդավոր երեխաներին. Շոուին կարող են մասնակցել մանկատների, ինտերնատների սաներն ու որդեգրած երեխաները:

Հայաստանի մասնակցիներն առաջիկայում կմեկնեն Մոսկվա, նրանց կուղեկցենպաշտոնական ներկայացուցիչները՝ մանկավարժները, խնամակալները: Նախագծի պրոդյուսերի խոսքով՝ մասնակիցների մեծ մասիհամար սա երկրի սահմաններից դուրս առաջին ճանապարհորդություն կլինի:

Նախագծի շրջանակում մասնակիցների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ մանկավարժներն ու երաժշտական պրոդյուսերը, ամբողջ շոուի ընթացքում երեխաները կկարողանան շարունակել ուսուցումը դպրոցական ծրագրով:

«Ты — супер!» մրցույթն իրագործվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: ԱՊՀ և Բալթյան տարածքի երաժշտական տաղանդները կժամանեն 9 երկրից, որոնց թվում են նաև Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղըզստանը ևԷստոնիան: Նախագծի հաղորդավարը կլինի Վադիմ Տակմենյովը:

«Ты-супер!» մրցույթի պրեմիերան նախատեսված է փետրվարի 18-ին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին