▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պերիսկոպ»-ը նոր հնարավորություններ է ընձեռում

«Պերիսկոպ»-ը,  որ ուղիղ եթերում հոսքային տեսագրման (վիդեոստրիմինգ) հավելված է «iOS» և «Android» հավելվածների համար, բավական տարածում է գտել նաև հայ օգտատերերի շրջանում: 

Առաջին հայ «Պերիսկոպ»-պրոդյուսներից, դերասան, մոդել  Դավիթ Ղարիբյանը, որ «Պերիսկոպ»-ում ռեյտինգով  աշխարհում  Թոփ-30-ի մեջ է, Asekose.am-ին տեղեկացրել է, որ «Պերիսկոպ»-ը նոր հնարավորություններ է ընձեռում և այժմ Պերիսկոպ VIP ծրագրի մասնակցության դիմում-հայտեր է ընդունվում: 

«Որպես VIP ծրագրի անդամ, դուք կկարողանաք օգտվել բոլոր այն առավելություններից, որոնք կօգնեն ձեզ ընդլայնել ձեր լսարանը, ինչպես նաև առանձնացնել ձեզ որպես VIP հեռարձակող։

Ծրագիրը կօգնի ձեզ ստանալ նոր գործիքներ, որոնց միջոցով դուք կկարողանաք շարունակել ստեղծել և տարածել ձեր առցանց փորձություններն ու ընդլայնել ձեր հնարավորությունները՝ համագործակցելու այլ հեռարձակողների հետ։

Այժմ մենք ընդունում ենք դիմումներ, և ծրագիրը կմեկնարի մի քանի շաբաթից»,-Asekose.am-ին տեղեկացրել է Դավիթ Ղարիբյանը։

Ծրագրի պահանջների և առավելությունների վերաբերյալ առավել տեղեկատվություն ստանալու համար՝ կարող եք այցելեք այս հղումով:

Դիմում հայտի ձևն ու մանրամասները՝ այստեղ

Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտին 100 միլիոն ԱՄՆ դոլարով «Պերիսկոպ» հավելվածի ստարտափը ձեռք է բերվել «Թվիթթեր»-ի կողմից։ Մարտի 16-ին կայացել է հավելվածի վերագործարկումը «iOS»-ի, իսկ մեկ ամիս անց նաև «Android»-ի համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին