▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը. Գագիկ Սուրենյան

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը: 
Ըստ նախնական կանխատեսումների դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրա ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Սուրենյանը գրել էր, որ անցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին