▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ ռեժիսորը ցանկանում է Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնել

 

Այսօր` մարտի 23-ին, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերջերս կառավարությունը առաջարկություն է ստացել միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ Մակքենզիից` Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ: Դպրոցը կլինի Լոս-Անջելեսի կինոյի ու հեռուստատեսության դպրոցի գործընկերը: Նախատեսվում է մինչև 5 միլիոն դոլար ներդրում անել: «Մակքենզին ցանկանում է Հոլիվուդի բրենդը Հայաստան բերել»,- նշեց Կարեն Կարապետյանը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հանձնարարեց երկու շաբաթում ուսումնասիրել այդ առաջարկությունը և պատասխանել Մակքենզիին` նրան հրավիրելով Հայաստան:    

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին