▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Կյուրեղյանի նամակը՝ հոգևորականներին

Հայկ Կյուրեղյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկից նամակ է հղել՝ ուղղված հոգևորականներին:

«2-րդ՝ այս անգամ արդեն բաց պամֆլետ հոգևորականներին:

1-ին բաց նամակս (անպատասխան իհարկե) կարող եք ծանոթանալ այստեղ:

Նամակիս անպատասխան մնալը, ներկայիս դեպքերը ստիպեցին հանդես գալ արդեն բաց պարսավանքով: Պարզվում է՝ աստված տարբեր վայրերում տարբեր է մտածում: Պարզվում է, որ կախված աշխարհագրական դիրքից, աշխարհաքաղաքական տենդենցներից, նրա՝ Աստծո տեսակետները տարբեր են. կաթոլիկ, քաղքեդոն, լյութերական, բաբտիստ, բողոքական… Քաղքեդոն եկեղեցին պաշտոնապես բանադրել է (նզովել) ոչ քաղքեդոնին, հակաքաղքեդոնը քաղքեդոնին, կաթոլիկը բոլորին և այլն: Օրերս էլ պարզվեց, որ Հայ Առաքելական եկեղեցին կարող է և «բնական» է, որ տարբեր վայրերում տարբեր լինի՝ Պոլսում մերժի ցեղասպանությունը, Արարատյան թեմում օֆշոր անի, Գոգարայում ամոթանք տա ընդդիմությանը՝ որը բոյկոտում է կեղծիքը, Տավուշի մարզում հեռուստատեսությամբ համերաշխություն հայտնի և պաշտպան կանգնի վերջինիս, Էջմիածնում… էլ չշարունակենք: Պատկերը չափազանց զարհուրելի և հուսահատ կլիներ, եթե չպարզվեր, որ Փարիզի «Սուրբ Հովհաննես» և Պրահայի «Սուրբ հոգի» եկեղեցիներում նաև Ժնևի Սուրբ Յակոբ եկեղեցու մէջ Աստված ևս տարբեր է, տարբեր քան ՀՀ թեմերում: Աստված կարող է նաև սիրել (Այդ լուրի լինքը՝ այստեղ), արդյոք մեր եկեղեցականներից գոնե մեկի մտքով անցավ, որ Արթուրը նրանց գործն է արել, և եթե նրանք իրենց պարտքին իրենց աստծուն հավատարիմ լինեին Արթուրն այսօր կարող էր ողջ լինել: Որն է յուրաքանչյուր եկեղեցու դեմքը, եթե ոչ իր ժողովրդի բարոյա-հոգեբանական նկարագիրը, խնդրեմ ահա այդ նկարագիրը՝ մի ինքնավաճառման վազքի ելած բազմություն՝ ով առաջինը կվաճառի իրեն, իր ձայնը: Գետինը պետք էր մտնել, գիշեր-ցերեկ ծոմ ու ողբ անել նման երկրի համար: Իսկ նրանց ծնունդ ու կնունք տվեք նրանք պատրաստ են դրան ձեզ սնանկացնելու գնով:

Անտանելին այն է, որ իրենց թվում է, թե հաջողել են, կարծում են թե մեծ խարդախներ են և ինչ-որ մեկին կարողացել են ապակողմնորոշել իրենց ծամածռությամբ՝ իրենց անշնորհք ու էժան ծամածռությամբ:
Որն է պղծություն. Հոգևորականի տեսքով թափթփուկ լինելը, թե թափթփուկին թափթփուկ չանվանելը, առավել ևս թեմղեկ թափթփուկի կամ ավելի բարձր կոչումակիրի:

Ակամա միտդ է գալիս ավետարանական վայ-երը, (Մատթ. 24), թվում է թե այդ ամբողջ գլուխը հենց հատուկ նրանց հագով է կարված: Հատկապես (Մատթ. 24, 33-36). «Այսպիսով դուք բոլոր արդարների սպանության մասնակիցը պիտի համարվեք սկսած անմեղ Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև» հասկանում ես, որ շղթան չի փակվում՝ մինչև 2008-ի սպանվածների, մինչև արյունը ինքնահրկիզված Քաջիկի, արյունը Արթուրի, որին սովամահ արեցիք ամբողջ հայության ջուխտ աչքերի առաջ:

Վերջում դիմում եմ ՀՀ սույն հոգևորականներին (որոնք կոնկրետ և հրապարակային չեն դատապարտել 2008-ը, 2016-ի հուլիսին ժողովրդի ջարդը, Արթուրի սպանությունը): Եթե դուք հպանցիկ թեկուզ կասկածներ ունեք, որ գոյություն ունի մի աշխարհիկ կամ անդրաշխարհիկ որևէ դատ ու դատարան՝ ի գիտություն, որ այդ դատին ես ևս կներխուժեմ որպես անկոչ, պաստառով՝ «տմարդիներ»: Դատարանից այդ վերին ես անհանգստություն ունեմ, որը և հարկ գտա բարձրացնել, որտեղ էլ որ որոշվի ապաստան տալ ինձ, միայն երդվում եմ ոչ ձեզ հոգևորականներիդ դրացի, հակառակ դեպքում իմ դիմումը բարձրյալ դատարան. «Հարգելի երկնային ատյանի դատարան, ինքնակամ ցանկանում, խնդրում աղաչում, երդվում եմ, ավելի լավ է այրվեմ, տանջվեմ տապակվեմ դժոխքում: Ամենաթեժ կրակներում կրակ ընդունեմ մարդակերների հետ, քանց մարդակերների ոտքի փալասների հետ թեկուզ և երանություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին