▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆյա և Աշոտ, չե՞ք հոգնել այս կարգավիճակից

 

 

Արդեն տեղեկացրել ենք,  որ այսօր համացանցում հայտնվել են դերասաններ Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի լուսանկարները, որոնք արվել էին նրանցից գաղտնի: Լուսանկարներում դերասանները դուրս են գալիս սրճարաններից մեկից: Հատկանշականն այն է, որ պապարացիական լուսանկարներում պարզ երևում է,  թե ինչպես է Աշոտը բռնել Սոֆյայի ձեռքը:

Հիշեցնենք, որ վերջերս ամուսնալուծված Սոֆյային և Աշոտին սիրավեպ են վերագրում, ինչը նրանք չեն մեկնաբանում: Այս անգամ էլ Սոֆյան հրաժարվեց մեկնաբանություն տալուց` ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով հնարավոր սիրավեպը:

Asekose.am-ի հարցին ի պատասխան` նա նույնիսկ չցանկացավ խոսել, թե ինչպես է վերաբերում նման բնույթի լուսանկարներին, որոնք արվել են ոչ իրենց կամքով` խախտելով իրենց անձնական կյանքի իրավունքը: Սոֆյան շարունակ միայն  կրկնում էր. «Չեմ մեկնաբանում»:

Իհարկե, մենք հարգում ենք նրա` անձնական կյանք ունենալու իրավունքը, բայց ուղղակի հիշեցման կարգով նշում, որ եթե մեկնաբանի արդեն ակնհայտ երևույթը, աշխարհում դրանից ոչինչ չի փոխվի, գուցե լրատվամիջոցներն էլ նրան այդ նույն հարցով այդքան չանհագստացնեն:

Ի վերջո, որքան էլ, որ ծեծված միտք է, բայց եթե հանրային ես, ապա պետք է ընդունես դա և խաղաս հանրային մարդու կյանքի օրենքներով: Պարզապես հարց Սոֆյային և Աշոտին` չե ՞ք հոգնել այս կարգավիճակից:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին