▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Orange Fitness ակումբի մարզիչը Գինեսի համաշխարհային ռեկորդներ սահմանեց

Առաջին անգամ Հայաստանում հուլիսի 19-ին Orange Fitness ակումբի մարզիչ Մանվել Մամոյանը 30 րոպեում միաժամանակ չորս Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ ապահովելով հետևյալ արդյունքները.

1. մեկ ձեռքով և մեկ ոտքով հենում/ծալում՝ 36 հատ մեկ րոպեում՝ գերազանցելով Միացյալ Նահանգների ներկայացուցչի ցուցանիշը

2. ուղղահայաց դիրքով հենում/ծալում՝ 41 հատ՝ գերազանցելով Գերմանիայի ներկայացուցչի ցուցանիշը (առավելագույն քանակ կատեգորիա)

3. ուղղահայաց դիրքով հենում/ծալում՝ 41 հատ 41 վայրկյանում՝ գերազանցելով Գերմանիայի ներկայացուցչի ցուցանիշը (մեկ րոպեում առավելագույն քանակ կատեգորիա)

4. թռիչքներով կքանիստ՝ 67 հատ մեկ րոպեում (ռեկորդակրի տվյալները դեռևս հրապարակված չեն):

Հարցազրույցի ընթացքում Մ. Մամոյանը նշեց, - «Շնորհակալ եմ Orange Fitness ակումբին միջոցառումը կազմակերպելու և ինձ աջակցելու համար: Օրանժը տվեց ինձ բոլոր հնարավորությունները այս հաջողություններին հասնելու համար ու հետագայում էլ աջակցելու է, որ մնացած ռեկորդները գրանցեմ և, եթե Աստված հաջողի, դառնամ Գինեսի գրքում բացարձակ ռեկորդակիր, ինչի համար հարկավոր է 73-ից ավելի ռեկորդներ գրանցել:»

Այսպիսով, Orange Fitness պրեմիում ակումբը ևս մեկ անգամ ընդգծեց իր մարզչական կազմի առավելությունը՝ ապահովելով իր մարզիչներին ոչ միայն հաճախորդներին ֆիթնեսի նորագույն մեթոդներով մարզելու հնարավորություններ, այլ նաև մասնագիտական աճ և նոր հաղթանակներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին