▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիզնեսը գործում է ոչ միայն գրված օրենքներով. Ռալֆ Յիրիկյան

Բիզնես առաջադրանքը՝ կրթական մոդել

 

«Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ արդեն չորրորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը: Համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացմանը խթանելն է:

 

Հերթական մրցույթին մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային 25-րդ ճամբարի մասնակցիները. ավելի քան 150 աշակերտ, Հանրապետության տարբեր մարզերից: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ և մոտեցումներ:

 

Մինչև մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես ներկայացրել էին նախատեսվող առաջադրանքը.  ուսումնասիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքը, «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանները և պատրաստել բաժանորդների համար առավել գրավիչ պայմաններ ու լուծումներ ենթադրող առաջարկություններ:

 

Ավագ դպրոցի աշակերտները սահմանված կոնկրետ ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ և դրանք ներկայացնեին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

«Բիզնեսը գործում է ոչ միայն գրված օրենքներով: Կան նաև էթիկայի և պատասխանատվության տեսանկյունից կարևոր՝ չգրված օրենքներ: Շահում է այն բիզնեսը, որը հաշվի է առնում երկուսը՝ հավասարապես: Առաջադրանքը, որն այսօր ներկայացված է ձեզ, պահանջում է ներկայացնել այնպիսի լուծում, որն ունենա մրցակցային առավելություն, հիմքում հաշվարկված լինի սպառողի հարմարավետությունը և համապատասխանի մեր ընկերության արժեհամակարգին: Ծրագիրը կարևոր հարթակ է նաև մասնակից թիմերի համար՝ արագ կողմնորոշվելու և բիզնես կառավարման նրբություններին ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում տիրապետելու համար: Ողջունում եմ բոլորիդ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաղթանակ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Առաջարկը մշակելիս ճամբարականները մտածել են ազատ և ստեղծագործաբար` հաշվի առնելով հետևյալ կետերը՝

 

  • գնային քաղաքականությունը
  • բիզնես շահույթը
  • կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը
  • մրցակցությունը

Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի քան 150 համայքում՝ «JHM» բարեգործական հիմնադրամի և «HSBC» բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 3500 աշակերտի տնտեսագիտական և ձեռնարկատիրական գիտելիքներ հաղորդելն է, մասնավորապես՝ գործարար էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին ծանոթացնելը և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ընձեռելը:  Ծրագրի շնորհիվ աշակերտները  սովորում են դրսևորվել որպես ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

 

Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 13 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվել են BLU Vivo 5 Mini սմարթֆոններով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին