▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան մարդ է լքել Հայաստանն ու ինչու

Փորձագետների կարծիքով՝ Հայաստանից արտագաղթում են սոցիալ-տնտեսական ու սոցիալ-հոգեբանական խնդիրների պատճառով

Մարդիկ Հայաստանից հեռանում են տարբեր պատճառներով՝ տնտեսական ու սոցիալական վատ դրության, ինչպես նաև արդարության պակասի հետևանքով:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Կավկազսկի ուզել»-ին ասել է, որ նախորդ տարի Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառը տնտեսական ցածր աճն է եղել, որը, նրա դիտարկմամբ, պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության ապրիլյան էսկալացիայով, ներքաղաքական իրադարձություններով, ցածր բերքատվությամբ ու գործընկեր պետություններում առկա ճգնաժամով:

«Այս ամենը հանգեցրեց արտագաղթի տեմպերի մեծացմանը: Ռազմական գործողություններն ու ներքաղաքական իրադարձությունները ազդեցին որոշ մարդկանց արտագաղթելու մտադրության վրա»,- ասել է Միքայելյանը:

Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ 1,5 տարվա ընթացքում 18 700 մարդ լքել է Հայաստանը: Սակայն իրական արտագաղթի պատկերը մոտ երկու անգամ գերազանցում այս թիվը: Փորձագետները բացատրում են, որ վիճակագրական ծառայությունը սոցիալական հարցումների հիման վրա է ստանում տվյալները, այդ պատճառով էլ դրանք չեն արտացոլում իրականությունը:

Միգրացիոն ծառայության միջինացված տվյալներով, տարեկան Հայաստանը լքում է 30 հազար մարդ:

Միգրացիոն հարցերով փորձագետ Արմեն Ղազարյանն ասել է «Կավկազսկի ուզել»-ին, որ արտագաղթի հիմնական պատճառները սոցիալ-տնտեսական ու սոցիալ-հոգեբանական են: Փորձագետը նշել է, որ որոշ մարդիկ Հայաստանից արտագաղթում են գործազրկության, ցածր աշխատավարձերի պատճառով, ոմանք էլ հեռանկարների բացակայության պատճառով:

«Հայաստանի կառավարությունն ունի արտագաղթը կանխելու կոնցեպցիա, բայց այս խնդիրը պետք է դիտարկվի որպես անվտանգության սպառնալիք: Հարկավոր է վերանայել ազգային անվտանգության դոկտրինը, որը 2007թ.-ից ի վեր չի փոփոխվել»,- ահազանգել է Արմեն Ղազարյանը:

 

Հարավային Կովկասի լուրերի ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին