▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայքեցի փոքրիկը տառապում է ծանր հիվանդությամբ. օգնության կարիքն ունի

 

 

Աղվան Նորիկի Երվանդյանը ծնվել է Վայքում 2005 թվականին: 2012 թվականին երեխայի  զգացողությունը կտրուկ վատացել է, և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Մինչ օրս երեխան գտնվում է բժշկական հսկողության տակ:

Բուժվում է Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Ծնողները դիմել են Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց և որոշակի բուժում ստանալուց հետո նրան ուղեգրել են Արյունաբանական կենտրոն:

Չորս տարեկանից երեխան բողոքել է ուժեղ գլխացավերից, սրտխառնոցից և գլխպտույտից: Նրա մոտ ախտորոշվել է Հիպոքրոմ անեմիա: Հիմա նրա վիճակն ավելի է բարդացել, և հիվանդությունը կոչվում է տարասեմիա:

Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում և չի կարողանում իրականացնել տղայի հետազոտություններն ու դեղորայքային բուժումը, իսկ այդ ամենը տարեկան կտրվածքով կազմում է 3000-4000 դոլար: Աղվանի ծնողները դիմում են ողջ հայությանը՝ օգնելու իրականացնել բուժման հետագա ընթացքը: Տղայի տատիկի՝ Ալվարդ Թադևոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ բանկում՝

16035005081302 ՀՀ դրամ;

16035005081303 ԱՄՆ դոլար;

16035005081304 ԵՎՐՈ;

16035005081305 ՌԴ ռուբլի;

SWIFT:ARMJAM22:

Մայրիկի՝ Արուս Հովհաննիսյանի հեռախխոսահամարն է. +37477 770 221:

 

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37491 14-20-25; +37495 14-20-24

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին