▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի տոնի կարգախոսին համահունչ՝ կմաղթեմ, որ քաղաքում թևածի սերը՝ ջերմացնելով մարդկանց սրտերը. Արա Սադոյան

«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ Asekose.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ: Ձեռքբերումների ու առաջիկա անելիքների մասին ՝ մեր  զրուցակիցն է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

«Երևան՝ սիրո քաղաք» այս տարվա կարգախոսին համահունչ՝ կմաղթեմ, որ քաղաքում թևածի սերը՝ ջերմացնելով մարդկանց սրտերը. Ա.Սադոյան  

 

Ի՞նչ ձեռքբերում ունի Կենտրոն վարչական շրջանը 2017թ. ընթացքում 

 

Արագ փոփոխվող աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն իրենց կնիքն են դրել նաև մեր վարչական շրջանի վրա:

Տարվա ընթացքում հետևելով բակերում, փողոցներում և բազմաբնակարան շենքերում  իրականացվող բարեկարգման աշխատանքներին՝ արձանագրել ենք մի շարք ձեռքբերումներ:

 Երբ վերջին շտկումներից հետո մուտք ենք գործում նոր բակ, շենք կամ օգտվում բակերի և փողոցների հարմարավետ պայմաններից, տպավորությունն  այնպիսին է, որ մշտապես այդ վիճակն է եղել: Մայրաքաղաքի մեր հարազատ անկյունը՝ Կենտրոնը,  դարձել է ավելի մաքուր, բարկարգ և հարմարավետ: Վարչական շրջանում իրականացվել են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ, բարեկարգվել են մեծ թվով բակային տարածքներ, ստեղծվել են նոր խնամված կանաչապատ գոտիներ,  հիմնանորոգվել են մանկապարտեզներ՝ ապագայի մեր քաղաքացիներին կրթելու և դաստիարակելու արդարացված պահանաջով:

Թվարկած փոփոխությունների մասին են վկայում նաև համեմատություններն ու ամեն քայլափոխի հանդիպող ընթացիկ աշխատանքները, որոնց արդյունքները տեսանելի կլինեն տարվա ավարտին:

Ինձ ուրախություն է պատճառում Կենտրոն վարչական շրջանի զարգացող և փոփոխվող ռիթմը, որի արդյունքում արձանագրված ձեռբերումներն առաջիկայում  նոր գույն կհաղորդեն մայրաքաղաքին  և իրենց նպաստը կբերեն մեր քաղաքացիների բարօրությանը:

 

 

Ի՞նչ կմաղթեք Երևանին ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ 

 

Մաղթում եմ, որ մեր հնամյա և բազմադարյա, կառուցվող և նորացվող  մայրաքաղաք Երևանը  երկար տարիներ պահպանի ապահով  քաղաքի իր վարկանիշը և մնա նույնքան գրավիչ ու հյուրընկալ՝ բնակիչների և հյուրերի համար:

Քաղաքն առաջին հերթին մարդիկ են, մարդիկ, ովքեր մեր քաղաքին  շունչ ու հոգի են տալիս, տրամադրություն ու մթնոլորտ ստեղծում:

Կենտրոն վարչական շրջանի ի՛մ սիրելի բնակիչներ, անչափ շնորհակալ կլինեմ, եթե սրտացավությամբ ու հոգատարությամբ վերաբերվեք, պահեք ու փայփայեք հազարամյակների պատմություն կերտած, բարդ ճանապարհ անցած մեր երկրի ամենալուսավոր անկյունը, չաղտոտեք այն և ջերմացնեք ձեր ժպիտներով՝ պահպանելով մայրաքաղաքի այցեքարտի արժանի կոչումը:

Արևավառ ու ջերմ քաղաքին, մեր սրտի մայրաքաղաքին՝ Էրեբունի-Երևանի 2799-ամյակի «Երևան՝ սիրո քաղաք» այս տարվա կարգախոսին համահունչ՝ կմաղթեմ, որ քաղաքում թևածի սերը և այդ սերը զգացվի բակերում, շենքերում, այգիներում, մայրաքաղաքի բոլոր հատվածներում, օդում:

Կենտրոն վարչական շրջանի ի՛մ սիրելի բնակիչներ,  ապրեք և արարեք սիրով՝ հանուն մեր հին ու նոր, մեր բարի ու հարազատ մայրաքաղաքի, մեր պայծառ հուշերի և մեծ երազանքների ոստանի, հանուն Կենտրոն վարչական շրջանի

Կարդացեք նաև՝ Ցանկությունս է, որ մեզանից յուրաքանչյուրն արժանապատվորեն կրի «երևանցի» կոչումը. Հովհաննես Վարդանյան

Սիրառատ ու արևոտ օրեր եմ մաղթում մեր սիրելի մայրաքաղաք Երևանին. Արթուր Ստեփանյան

Մաղթանքս է, որ երևանցին իր քաղաքում իրեն միշտ երջանիկ և ուրախ զգա. Դավիթ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին