▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրառատ ու արևոտ օրեր եմ մաղթում մեր սիրելի մայրաքաղաք Երևանին. Արթուր Ստեփանյան

«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ Asekose.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ: Կատարված աշխատանքների ու առաջիկա անելիքների մասին ՝ մեր զրուցակիցն է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանը:

Սիրառատ ու արևոտ օրեր եմ մաղթում մեր սիրելի մայրաքաղաք Երևանին և կոչ անում բոլորիս համախմբվել և միահամուռ ուժերով աշխատել. Արթուր Ստեփանյան

 

- Պարոն Ստեփանյան, որպես վարչական շրջանի  նորանշանակ ղեկավար ի՞նչ ծրագրեր ունեք:

- Քանաքեռ-Զեյթունում վերջին տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են  իրականացվել: Եվ ես որպես նորանշանակ վարչական շրջանի ղեկավար, աշխատելու եմ անել այնպես, որ մեր վարչական շրջանը հետ չմնա մյուս շրջաններից և ժամանակին իրականացվեն բոլոր համաքաղաքային ծրագրերը: 

Ուրախ եմ, որ մեր վարչական շրջանի մի շարք տաղանդավոր աշակերտներ բարձր գնահատանքի են արժանացել  ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային հարթակներում՝ գրավելով առաջին և երկրորդ պատվավոր տեղերը:

Այս տարի ավարտվել են վերանորոգման աշխատանքները N162 մանկապարտեզում, իսկ N160 մանկապարտեզը, որում իրականացվում է նաև  ներառական կրթություն,  ամբողջովին հիմնանորոգվում է և, նոր գույքով համալրված, իր դռները կբացի սաների առաջ:

Նշեմ, որ սոցիալական ոլորտում մեծացել է սոցիալապես անապահով ընտանիքներին, հատկապես միայնակ տարեցներին ցուցաբերվող  աջակցությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց համար իրականացվում են տարաբնույթ սոցիալական ծրագրեր: Օրական 300 շահառու օգտվում է բարեգործական ճաշարաններից:

Առաջընթաց ունենք նաև արտաքին կապերի զարգացմանն ուղղված աշխատանքներում: Ակտիվորեն համագործակցում ենք ՀՀ Տավուշի մարզի և ԼՂՀ Շահումյանի շրջանի հետ:

Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին ենք հանձնել նոր բարեկարգ բակեր Լեփսիուսի 41շ., Զ.Սարկավագի 145շ., Կ.Ուլնեցու 30ա շենքերի հարակից տարածքներում:

Ցանկությունս է, որ Քանաքեռ-Զեյթունը դառնա մեր բնակիչների համար էլ ավելի հարմարավետ, խնամված, օրեցօր ծաղկող, ավելի բարեկարգ և լուսավոր: 

- Ի՞նչ կմաղթեք  Երևանին ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ:

 

Փաստ է, որ օր-օրի Երևանը գեղեցկանում է, բարեկարգվում, չնայած բազմադարյա պատմությանը՝ ավելի երիտասարդանում: Երևանը միայն  այստեղ բնակվող մեր համաքաղաքացիների համար չէ, այլ հույսի ու կարոտի կենտրոն՝ համայն հայության համար, և իզուր չէ, որ Երևանի տոնը մշտապես վերածվում է համաժողովրդական մեծ տոնախմբության:

Սիրառատ ու արևոտ օրեր եմ մաղթում մեր սիրելի մայրաքաղաք Երևանին և կոչ անում բոլորիս համախմբվել և միահամուռ ուժերով աշխատել, ստեղծել ու արարել՝ հանուն  հարազատ քաղաքի ծաղկուն ապագայի:

 

Կարդացեք նաև՝ Երևանի տոնի կարգախոսին համահունչ՝ կմաղթեմ, որ քաղաքում թևածի սերը՝ ջերմացնելով մարդկանց սրտերը. Արա Սադոյան

Ցանկությունս է, որ մեզանից յուրաքանչյուրն արժանապատվորեն կրի «երևանցի» կոչումը. Հովհաննես Վարդանյան

Մաղթանքս է, որ երևանցին իր քաղաքում իրեն միշտ երջանիկ և ուրախ զգա. Դավիթ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին