▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաղթանքս է, որ երևանցին իր քաղաքում իրեն միշտ երջանիկ և ուրախ զգա. Դավիթ Գրիգորյան

«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ Asekose.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ: Կատարված աշխատանքների ու առաջիկա անելիքների մասին ՝ մեր զրուցակիցն է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

Ցանկությունս ու մաղթանքս է, որ երևանցին իր քաղաքում իրեն միշտ երջանիկ և ուրախ զգա. Դավիթ Գրիգորյան

Հարգելի պարոն Գրիգորյան, դուք Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում եք արդեն 8 ամիս, ի՞նչ դրական փոփոխություններ կարձանագրեք վարչական շրջանում:

- Բնականաբար փոփոխությունների ու ձեռքբերումների մասին ճիշտ կլինի հարցնել բնակիչներին, քանի որ մեր բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են, կազմվում են առաջին հերթին մեր բնակիչների կարծիքների ու դիտարկումների հիման վրա,  երկրորդ, ներառում են այն բոլոր խնդիրները, որոնք առաջնային են և համահունչ են քաղաքի համաչափ զարգացման կոնտեքստում:

Ես կցանկանամ խոսել առաջիկա անելիքների մասին. մեր ցանկությունն է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի առջևում գտնվող ամայի տարածքում, հիմնել մեր էրեբունցիների համար նոր հանգստյան գոտի, որի նախագիծն արդեն պատրաստ է: Առաջիկայում մեր բնակիչներին կհանձնենք ևս 5 նոր բարեկարգ բակ:
Վերջին 8 ամիսների ընթացքում կատարվել են կանաչապատման, ոռոգման համակարգերի անցկացման, հին գույքը նորով փոխարինելու ուղղությամբ տարաբնույթ աշխատանքներ:
Էրեբունի վարչական շրջանի համար մեծ ձեռքբերում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարանի նոր ցուցասրահի բացումը, ինչը իր հերթին նոր աշխուժություն է հաղորդում մեր շրջանի մշակութային կյանքին:
Արտաքին կապերի ոլորտում նշեմ, որ ևս ակտիվություն ունենք գրանցած. համագործակցում ենք Վրաստանի հայ համայնքի, Սանկտ Պետերբուրգի 
Պետրոգրադսկի շրջանի հետ, ինչպես նաև Արցախի մի շարք շրջանների հետ:
2. Ի՞նչ կմաղթեք Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ:
- Ցանկությունս ու մաղթանքս է, որ երևանցին իր քաղաքում իրեն միշտ երջանիկ և ուրախ զգա, առավել հաճախ ժպտա և իր ժպիտով զարդարի մեր մայրաքաղաքը: 
Դե իսկ տոներին ընդառաջ մեր համաքաղաքացիներին մաղթում եմ, որ տարվա ընթացքում ուրախանալու առիթներն ու տոները շատ լինեն, իսկ Էրեբունի-Երևան տոնակատարության օրը, մեր սերը տալով քաղաքին, օրը վերածենք իսկական տոնի:
Առիթից օգտվելով, բոլորին հրավիրում եմ հոկտեմբերի 14-ին Էրեբունի վարչական շրջան՝ միասին նշելու մեր սիրելի քաղաքի ծննդյան օրը: 

Հարգելի պարոն Գրիգորյան, դուք Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում եք արդեն 8 ամիս, ի՞նչ դրական փոփոխություններ կարձանագրեք վարչական շրջանում:


- Բնականաբար փոփոխությունների ու ձեռքբերումների մասին ճիշտ կլինի հարցնել բնակիչներին, քանի որ մեր բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են, կազմվում են առաջին հերթին մեր բնակիչների կարծիքների ու դիտարկումների հիման վրա,  երկրորդ, ներառում են այն բոլոր խնդիրները, որոնք առաջնային են և համահունչ են քաղաքի համաչափ զարգացման կոնտեքստում:Ես կցանկանամ խոսել առաջիկա անելիքների մասին. մեր ցանկությունն է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի առջևում գտնվող ամայի տարածքում, հիմնել մեր էրեբունցիների համար նոր հանգստյան գոտի, որի նախագիծն արդեն պատրաստ է: Առաջիկայում մեր բնակիչներին կհանձնենք ևս 5 նոր բարեկարգ բակ:Վերջին 8 ամիսների ընթացքում կատարվել են կանաչապատման, ոռոգման համակարգերի անցկացման, հին գույքը նորով փոխարինելու ուղղությամբ տարաբնույթ աշխատանքներ:Էրեբունի վարչական շրջանի համար մեծ ձեռքբերում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարանի նոր ցուցասրահի բացումը, ինչը իր հերթին նոր աշխուժություն է հաղորդում մեր շրջանի մշակութային կյանքին:Արտաքին կապերի ոլորտում նշեմ, որ ևս ակտիվություն ունենք գրանցած. համագործակցում ենք Վրաստանի հայ համայնքի, Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի շրջանի հետ, ինչպես նաև Արցախի մի շարք շրջանների հետ:

Ի՞նչ կմաղթեք Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ:

- Ցանկությունս ու մաղթանքս է, որ երևանցին իր քաղաքում իրեն միշտ երջանիկ և ուրախ զգա, առավել հաճախ ժպտա և իր ժպիտով զարդարի մեր մայրաքաղաքը: Դե իսկ տոներին ընդառաջ մեր համաքաղաքացիներին մաղթում եմ, որ տարվա ընթացքում ուրախանալու առիթներն ու տոները շատ լինեն, իսկ Էրեբունի-Երևան տոնակատարության օրը, մեր սերը տալով քաղաքին, օրը վերածենք իսկական տոնի:Առիթից օգտվելով, բոլորին հրավիրում եմ հոկտեմբերի 14-ին Էրեբունի վարչական շրջան՝ միասին նշելու մեր սիրելի քաղաքի ծննդյան օրը: 

 

Կարդացեք նաև՝ Երևանի տոնի կարգախոսին համահունչ՝ կմաղթեմ, որ քաղաքում թևածի սերը՝ ջերմացնելով մարդկանց սրտերը. Արա Սադոյան

Ցանկությունս է, որ մեզանից յուրաքանչյուրն արժանապատվորեն կրի «երևանցի» կոչումը. Հովհաննես Վարդանյան

Սիրառատ ու արևոտ օրեր եմ մաղթում մեր սիրելի մայրաքաղաք Երևանին. Արթուր Ստեփանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին