▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին ոսկե մեդալը նվաճեց Գոռ Մինասյանը

Դուրեսում (Ալբանիա) ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ 20 եւ Մ 23) առաջնությունը:

Մրցահարթակը վերջինը տրամադրվեց Մ 23 տարեկան գերծանր քաշայիններին, որտեղ գերազանց հանդես եկավ Գոռ Մինասյանը: Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի առավելություն այնքան մեծ էր, որ նա «առանց մեծ ջանքերի»  նվաճեց բոլոր ոսկիները՝ պոկումում ցույց տալով 200 կգ, հրումում՝ 220 կգ եւ երկամարտում՝  420 կգ: Ընդ որում, Գոռ Մինասյանը հրաժարվեց երրորդ մոտեցումներից:

Այդպիսով, ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 6 ոսկե, 3 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով զբաղեցրեց 1-ին տեղը թիմային հաշվարկում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին