▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա Մանչեսթեր Յունայթեդից

Ինչպես ասել Անգլիայի պրեմիեր լիգայի մի հայտնի հաղորդավար՝ «բոլորն էլ իրենց հոգում Յունայթեդի ծածուկ երկպարգու են»։

Անգլիական պրիմիեր լիգայի խաղերին և հատկապես Մանչեսթեր Յունայթեդի հանդիպումներին հետևում եմ 2002-ից, երբ Կորեա-Ճապոնիայում անկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Անգլիայի ազգային հավաքականի կազմում տեսա կախարդական աջ ոտք ունեցող, Շեքսպիրի Համելետի դիմագծերով 7 համարի ֆուտբոլիստին՝ Դեյվիդ Բեքհեմին։ Նա ինձ տարավ Անգլիայի սիրտը՝ անձրևոտ Մանչեսթեր։ Այդ օրվանից մինչ օրս ամեն շաբաթ փորձում են բաց չթողնել «կարմիր սատանաների» խաղը։

Մխիթարյանը ինչպես մեր հավաքականի, այնպես էլ բոլոր այն ակումբներում, որտեղ երբևէ խաղացել է, ժամանակի հետ ստանձնել է կարևորագույն ու յուրահատուկ դեր։ «Մխիթարյանի նման ֆուտբոլիստները շատ մեծ նշանակություն ունեն թիմի համար»․ - այսպիսի կարծիք է արտահայտել Մանչեսթեր Յունայթեդի ներկայիս մարզիչը՝ «Հատուկը»՝ Ժոզե Մոուրինյոն։

Երբ դեղին մամուլը սկսեց տարփողել Մխիթարյանի Մանչեսթեր տեղափոխվելու լուրերի մասին, առաջին հայացքից պետք է ուրախացներ հատկապես Յունայթեդի հայ երկպագուներին (իմ սիրած ակումբ է տեղափոխվում իմ ազգային հավաքականի հերոսը)։  Սակայն ինչպես ցույց տվեց 2017-2018 մրցաշրջանում Մխիթարյանի ելույթները որոշ մտահոգություններ տեղին դուրս եկան․․․

Ներկայացնում եմ այն 3 պատճառները, ըստ որոնց Մխիթարյանի կարիերայի համար առավել բարենպաստ կլինի լքել մանչեսթերյան ակումբը․

 

1.    Յունայթեդն այլևս Ֆերգյուսոնի Յունայթեդը չէ

Սըր Ալեքս Ֆեյրգյուսոնի «կարմիր մեքենան» սարսափ էր ներշնչում բոլորին, հատկապես «Օլդ Թրաֆորդ» հյուրընկալվածներին։ Ռայան Գիգզ, Ուեյն Ռունի, Պոլ Սքոլզ, Պարկ, Վիդիչ և վերջապես՝ Քրիշտիանու Ռոնալդու։ Կարմիր սատանաները պայքարում էին բոլոր հնարավոր չեմպիոնական տիտղոսների համար։ Սակայն բոսսը որոշում է թոշակի անցնել, ու Յունայթեդը մնում է բախտի (Դեյվիդ Մոյես, Լուի Վան Գաալ, Մոուրինիո !?) քմահաճույքին։ Վերջին 5 տարվա ընթացքում մանչեսթերյան ակումբի ճգնաժամում իրենց կարիերան են մաշել այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ, ինչպիսիքն են Անխլե Դի Մարիան, Մեմֆիս Դեպայը, Ադնան Յանուզայը և այլ գերտաղանդավոր ֆուտբոլիստներ։ Ինչպես տեսնում ենք բոլորն վերը թվարկածները այն նույն դիրքերում են խաղում, որտեղ հիմնականում խաղում է Մխիթարյանը։ Յունայթեդը խնդիր ունի փլեյմեյքերի, խաղ կազմակերպողի օղակում չնայած, որ վերջին խաղերում Պոգբան փորձում է ստանձնել փլեյմեյքերի պարտականությունները և ֆրանսիացու խաղը ավելի շատ ստացվում է, քան հակառակը։

Եթե Մխիթարյանը ուզում է դուրս գալ մարզադաշտ և վայլել հանդիսականների ջերմությունն ու նվիրումը պետք է հունվարի տրանսֆերային պատուհանի բացվելուն պես լքի Յունայթեդը։

2․ Մոուրինյոն սիրում է խաղ կոտրել

Պորտուգալացի մասնագետը ֆուտբոլ մտավ իր «կեղտոտ ֆուտբոլով»։ Կոպիտ, ագրեսիվ պաշտապանություն ու մահացու հակահարձակումներ։ Ժոզե Մոուրիոյի այս մարտավարությունը երկար տարիներ անպարտելի էր մնում Եվրոպայում, սակայն ֆուտբոլը զարգացման անասելի տեմպերը ստիպեցին տարբեր եվրոպական ֆուտբոլային լիգաների էվոլյուցիա ապրել և ստեղծել Մոուրինիոյի ֆուտբոլի հակաթույնը (Գվարդիոլան, Անտոնիո Կոնտեն թերևս կարող են լինել լավագույն օրինակները)։ Մոուրինիոյի ֆուտբոլում խաղադաշտի 11 ֆուտբոլիստները խաղում են «ռոբոտացված» ֆուտբոլ, չեն լքում իրենց դիրքերը և կատարում են մարզչի հստակ հրահանգները։ Այսպիսի մարտավարական ֆուտբոլում Մխիթարյանի ցուցադրած ինտելեկտուալ ֆուտբոլը անպետք ու անարդյունավետ է։ Մոուրինիոյի մարտավարություն վտանգները գլխավոր պատճառներից է, որ Մխիթարյանը պետք է հաշվի առնի ու իր կարիերան դասավորելու համար պետք է ընրի իր ֆուտբոլի փիլիսոփայությանը առավել մոտ ակումբ ու մարզչական շտաբ։

3․ Մխիթարյանն արդեն 28 տարեկան է։

28 տարեկանը ֆուտբոլիստի համար միջին տարիք է։ Սակայն այս տարիքում ֆուտբոլիստն արդեն պետք է կայացած լինի, չպետք է կարիք ունենա իր հմտություններն ու տեսակը նորովի ի ցույց դնելու։ Եթե տարիներ շարունակ Մխիթարյանի խաղի մեջ տեսել ենք լեգենդար ֆուտբոլիստ դառնալու բոլոր նախադրյալները, ապա Մանչեսթեր տեղափոխվելով Մխիթարյանը մի քանի տարով հետաձգեց իր պրոգերեսը, որը սկսել էր Դորտմունդի Բորուսիայում։ Ներկայիս Յունայթեդը անողոք է, Մոուրինիոյի առաջ հստակ նպատակ կա, հաղթել ինչ գնով հնարավոր է։ Այս պայմաններում 28 տարեկան հայ ֆուտբոլիստի խաղը, որը դեռ ամբողջովին չի արդարացնում անգլիական ֆուտբոլի սպասելիքները, չի գոհացնում և ավելորդ փորձարկումներից խուսափելու համար Մոուրինյոն արդեն 4 խաղ է Մխիթարյանին պահում է պահեստայիններին, որոշ խաղերում անգամ ընդհանրապես չի հայտարարագրում։

 

Հովհաննես Եսայան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին