▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է նորաձև այս Ամանորին. մանրամասնում է դիմահարդար Արփինե Խաչատրյանը

 

Այս շրջանում գրեթե բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի դիմահարդարումներն են թրենդային այս Ամանորին: Այս մասին Asekose.am-ը զրուցել է «Ագա»  իմիջ ստուդիոյի ոճաբան-դիմահարդար Արփինե Խաչատրյանի հետ՝ խոսելու   2018 թվականի թրենդներից:

«Նուրբ փայլերից մինչև միագույն. դիմահարդարման մեջ մետալիկ երանգներն ապրում են իրենց վերածնունդը: Սակայն այսպիսի ստվերաներկերը ոչ բոլորին են հարմար: Ես առաջարկում եմ առավել նուրբ տարբերակ՝ մատիտ-ստվերաներկեր: Դրանք պարզ են օգտագործման մեջ, տարածվում են հեշտությամբ և ապահովում նուրբ, քսուքային փայլ երկար ժամանակ:

Եթե փայլող կամ մետալիկ աչքերի հարդարումն այնքան էլ հարմար չէ, ապա աղջիկները կարող են ընտրել մաքուր երանգներ, ինչպես նաև ստանալ ֆուտուրիստիկ սլաքներ կամ կոպին տարածել միանգամից մի քանի երանգ՝ ստեղծելով ծիածանի էֆեկտ:

Այս ամենին զուգահեռ բոլոր կանանց խորհուրդ եմ տալիս ամեն օր դեմքի գեղեցկությունն ընդգծել զուսպ, բայց գեղեցիկ դիմահարդարմամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին