▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի աղմկահարույց գրառման պատմություն...

«Ես ինչ պետք է, ասել եմ, ավելորդ բան չունեմ ասելու, շնորհակալություն»,- այսպես արձագանքեց «Հեռուստառադիոպետկոմ»-ի և «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին նախագահ եւ տնօրեն, այժմ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ  Տիգրան Հակոբյանը Asekose.am-ին, ինչից հետո պարզապես անջատեց հեռախոսը, երբ մենք փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ` Հայելի լրատվական կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ, որում ասվում էր, որ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը թարմացրել է շատերի հիշողությունը, ըստ որի, մեջբերում ենք. «1997-ին, երբ Հանրայինը հեռարձակվում էր վարչապետի պաշտոնից փախուստի դիմած Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը՝ Լոնդոնից, հեռուստաընկերության սենյակներում աշխատակիցները զվարճանում էին՝ գիտենալով հրաժարականի բուն պատճառը, որը հիվանդությունը չէր, ինչպես ներկայացվեց պաշտոնապես։ Այդ զվարճացողների մեջ է եղել նաեւ Տիգրան Հակոբյանը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր համացանցում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց` Արմեն Սարգսյանը ժամանակին հրաժարական է տվել Վազգեն Սարգսյանի հետ վեճից հետո: Նա մասնավորապես գրել էր հետևյալը.

«Ցանցերում նորից թարմացրեցին էն հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին «փախավ» Լոնդոն և հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին: Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո և ժամանակակից բժկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաև պարզապես ընկերներ, բարեկամներ: 1999 թ. սեպտեմբերին Արմեն Սարգյսանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննարկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչև խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին և համախոհներ: Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Նրանցից ոչ մեկը թույլ չէր տա ոչ ապտակել, ոչ ապտակն անհետևանք թողնել: Նկարում «ծեծող» Վազգեն Սարգսյանն ու «ծեծվող» Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին: Հուսով եմ, վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին»:

Նշենք, որ թեև Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն անձամբ հերքել է համացանցում շրջանառվող լուրերը`նշելով, որ Արմեն Սարգսյանի` վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելու պատճառը եղել է նրա առողջական վիճակը, այնուամենայնիվ, թեմայի հետ կապված աղմուկը չի դադարում:

 

Օրինակ,  այս թեմայով իր ֆեյսբուքյան գրառումն ուղղելով  Վազգեն Սարգսյանի «մոտիկ-հարազատներին», 1990-1995 թվականների ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը նշել է, որ իշխանական վկաների վկայություններն «ասնավանի» չեն ու գրել է հետևյալը. «Ճիշտ է՞, որ Վազգեն Սարգսյանը ապտակով արտաքսեց ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանին այն բանից հետո, երբ վերջինս խախտել էր Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերի կողմից ՀՀ ՊՆ-ին օգնության կարգով հատկացված վառելանյութի վաճառքից ստացված գումարի բաշխման նախնական պայմանավորվածությունները և դրա մի մասի նկատմամբ հավակնություն է դրսևորել, կամ ուղղակի վերցրել է իրեն: Կարող եք շարունակել «տեղյակ չեմ»-ի ջայլամությունը»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին