Անգլիայի պրեմիեր լիգայում կրքերը թեժ են։ 26-րդ տուրում Արսենալը մրցում էր Էվերթոնի դեմ, իսկ Մխիթարյանի նախկին թիմը՝ Մանչեսթեր Յունայթեդը ուժերը չափեց Հադդերսֆիլդի հետ։
Ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում էին հայտնվել Արսենալի և Մանչեսթեր Յունայթեդի նորեկները՝ Մխիթարյանն ու Ալեքսիս Սանչեսը, ովքր ճիշտ է, արդեն նշել էին իրենց նորամուտը թիմերի կազմերում, սակայն էին հաջողացրել աչքի ընկնել օգտակար գործողություններով։
Այսպիսով՝ Asekose.am-ն ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող Whoscored կայքի ցուցանիշները` 26-րդ տուրի հանդիպումների արդյունքում։ Հետաքրքիր է, որ Արսենալ-Էվերթոն (5-1) և Մանչեսթեր Յունայթեդ-Հադդելսֆիլդ (2-0) հանդիպումների լավագույն ֆուտբոլիստներ ճանաչվել են հենց Մխիթարյանն ու Սանչեսը, սակայն որոշ տարբերություններով։
Մխիթարյանի գնահատականը 9․9, իսկ Սանչեսինը՝ 9․6։ Սանչեսը կարողացել է աչքի ընկնել ընդամենը մեկ գոլով, իսկ Մխիթարյանը դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ՝ իր ստացած ցուցանիշով անցնելով անգամ հեթ-թրիքի հեղինակ դարձած Աարոն Ռեմսիին։
Հետաքրքիր է, որ ֆուտբոլային մասնագետներն ու աշխարհի տարբեր անկյուններից երկրպագուները գովեստի խոսքեր էին հնչեցնում հայ կիսապաշտպանի հասցեին ՝ հիմնականում քննադատելով Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի սխալ մարտավարությունը, որի արդյունքում Մխիթարյանը լքեց «Կարմիր սատանաներին»։
Մխիթարյանի խաղին անդրադարձել է նաև ֆուտբոլային մեկնաբան, վերլուծաբան Մենուա Մեհրաբյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հենոն վերջապես իրա թիմը գտավ! Հարց չկա! Красава!!!»
Նյութը՝ Հովհաննես Եսայանի