▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմության 5 ամենազարհուրելի մահերը թունավորումից

Ալան Թյուրինգ

Մահացել է 42 տարեկանում (1912-1954)

Հայտնի անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ։

1954 թվականին Թյուրինգը մեղադրվեց նույնասեռականության մեջ և ազատազրկվելուց խուսափելու համար համաձայնեց կանացի հորմոնների միջոցով քիմիական կրտման։ Իր 42–ամյակից 16 օր առաջ Թյուրինգն ինքնասպան եղավ՝ ներարկելով ցիանիդը խնձորի մեջ և ուտելով այն։

 

Ադոլֆ Հիտլեր

Մահացել է 56 տարեկանում (1889-1945)

Գերմանացի քաղաքական գործիչ, 1933-1945թթ. Նացիստական կուսակցության ղեկավար, Գերմանիայի կանցլեր, 1934-1945 թվականներին նացիստական Գերմանիայի Ֆյուրեր (Առաջնորդ):

Տեղեկանալով այն մասին, որ ԽՍՀՄ զորքերի առաջխաղացումը հնարավոր չէ կասեցնել, Հիտլերին մնում էր միայն պատսպարվել Բերխտեսգադենի իր ամառանոցում։ Սակայն Ֆյուրերն որոշում է այլ կերպ վարվել։ 1945 թվականի ապրիլի 30-ին Ադոլֆ Հիտլերը և նրա կին Եվա Բրաունն ինքնասպան են լինում՝ ընդունելով ցիանիդ, որն ի սկզբանե փորձարկել էին իրենց սիրելի շան՝ Բլոնդիի վրա։ Համոզված լինելու համար, որ հնարավոր չէ փրկվել, Հիտլերը կրակ է արձակում՝ ատրճանակի փողը պահելով բերանում։

Իբն ալ-Խաթթաբ

Մահացել է 33 տարեկանում (1969-2002)

Արաբ վարձու մարդասպան, իսլամիստական ահաբեկիչ, Սուննի ջիհադիստ։

2002 թվականի մարտի 20-ին Խաթթաբը մահանում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից ուղարկված թունավորված նամակով։ Նամակը ներծծված է եղել հատուկ թույնով և նրա հետ ցանկացած ուղղակի շփում մահացու էր։ Ըստ վարկածների՝ մինչև իր վերջնական հասցեատիրոջը հասնելը՝  նամակը հանդիսացել է ավելի քան 10 մարդկանց մահվան պատճառ։

Ստեպան Բանդերա

Մահացել է 50 տարեկանում (1909-1959)

Ուկրաինացի քաղաքական գործիչ, ուկրաինական ազգայնականության գաղափարախոս ու տեսաբան։

1959 թվականի հոկտեմբերի 15-ին տուն վերադառնալիս՝ Բանդերային իր տան մուտքում սպասում է ԿԳԲ գործակալ Բոգդան Ստաշինսկին, ով սպանության գործիքը՝ ատրճանակ-ներարկիչը պահում է թերթի փաթաթանի մեջ։ Ստաշինսկին հետևում է իր զոհին դեռևս հունվարից և Բանդերան այդ օրը նրան նկատած է լինում եկեղեցում։ Բարձրանալով 3-րդ հարկ՝ Բանդերան ճանաչում է Ստաշինսկուն, և ի պատասխան «ի՞նչ եք այստեղ անում» հարցին՝ անծանոթը թերթի փաթաթանից հանում է ատրճանակն ու կրակում Բանդերայի դեմքին։

Ալեքսանդր Լիտվինենկո

Մահացել է 44 տարեկանում (1962-2006)

Փախստականի վիճակում հայտնված ռուս նախկին սպա, պետանվտանգության փոխգնդապետ (1988—1999), կազմակերպված հանցագործության դեմ պայքարի հատուկ խմբի անդամ

2006 թվականի նոյեմբերի 1-ին Լիտվինենկոյի առողջական վիճակը խիստ վատթարանում է և բժշկական ախտորոշումից հետո պարզ է դառնում, որ Լիտվինենկոյին թունավորել են պոլոնիում-210 ռադիոակիվ նյութով։ Ի վերջո, նոյեմբերի 23-ին Լիտվինենկոն կնքում է մահկանացուն՝ դառնալով բժշկությանը հայտնի պոլոնիում-210-ով թունավորված սուր ճառագայթային համախտանիշի առաջին զոհը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին