▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմեղսունակ հանրայինը երեխուն ու Արամին «ժերտվա տվեց»

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սա երևի վերջին ստատուսս լինի էս թեմայով, ուղղակի ուզում եմ ասեմ ու կրկնեմ, ներողությունը պիտի հանրայինը խնդրեր, ոչ թե Արուսը ու Արամը, պիտի ներողությունը ստեղծագործական թիմը մոնտաժողները ու հանրայինի անպատասխանատու այլ պաշտոնյաններ, ոչ թե երեխեն։

Չկար դե մի տղա, որ խոսեր ու ստիպված 20 տարեկան աղջկան դեմ տվիք ու «ժերտվա տվիք», իսկ ըստ երևույթին նա ընդհանրապես մեղավոր չէր։ 
Ամոթա, տղայավարի չէ աղջկա մեջքի հետև թաքնվելը։

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Հիշեցնենք, որ Առաջին ալիքով հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը մարտի 8-ի կապակցությամբ հումորային համատեքստով հարցազրույցի շուրջ բարձրացած աղմուկից և հաղորդումը համացանցից հեռացնելուց հետո ներողություն է խնդրել հանրությունից:

Մարտի 14-ին էլ Արամ MP3-ին էր իր էջում գրառում կատարել՝ նշելով, որ իրենցից որևէ մեկը միտում չի ունեցել որևէ մեկին նեղացնելու:

Հաղորդմանը համացանցում բարձրացված աղմուկից հետո անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անթույլատրելի համարելով նման վերաբերմունքը: Նա հայտարարել էր, որ կզրուցի Առաջին ալիքի ղեկավարության հետ՝ շտկելու սխալները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին