▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետևեք ձեր առաջնորդին և ականջալուր եղեք ժողովրդի ձայնին. Հասմիկ Պապյանի կոչը ՀՀԿ-ին

Աշխարհահռչակ   օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Հաղթողին չեն «դատում»…
Իսկ որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է, դրանում որևէ կասկած լինել չի կարող:
Շրջադարձային անիվը ետ պտտելն այլևս անհնարին է: Ժողովուրդն է դրության տերը:
Հարգելի ՀՀԿ տիկնայք և պարոնայք. հայտնի ասացվածք կա՝ «Ուժով սիրելի չես լինի»…
Կարծում եմ արդեն համոզվել եք դրանում:
Որքան էլ որ դժվար լինի ընդունել պարտությունը, այնուամենայնիվ ուժ գտեք ձեր մեջ, պատվով դիմավորեք այն, հետևեք ձեր առաջնորդին և ականջալուր եղեք ժողովրդի ձայնին»:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին