▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորս պետք է ներքուստ «հեղափոխվենք», վաղվա Հայաստանն արդեն եկել է. Արսեն Ջուլֆալակյան

 

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավարտին է մոտենում ևս մի պատմական փուլ մեր պետության համար, որի գնահատականը հետագայում կտան մասնագետները:  Այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս, որ կարողացանք յուրահատուկ օրինակ ծառայել ամբողջ աշխարհին: 

Իսկ հիմա ժամանակն է, որ յուրաքանչյուրս մեր ուժերի չափով լծվենք «Նոր Հայաստան» կառուցելու անչափ պատասխանատու գործին։ Միայն այդպես կկարողանանք հնարավորինս արագ զգալ այս գեղեցիկ հեղափոխության դրական ազդեցությունը։

Բոլորս պետք է ներքուստ «հեղափոխվենք»՝ բառի լավ իմաստով: Նման գիտակցությունն ու գործելաոճը վճռորոշ է լինելու, որպեսզի հետո չփնտրենք արդարացումներ և մեղավորներ: Վաղվա Հայաստանն արդեն եկել է»:

 

Կարդացեք նաև` Ճիշտ չէ թքել այն կաթսայի մեջ, որից շատ երկար սնվել ես. Արսեն Ջուլֆալակյան

Ոչ մեկին ոչինչ չեմ պատրաստվում ապացուցել. Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը` անձնականն ու նորածին դստերը բոլորից թաքցնելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին