▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վճարե՞լ մեկի ուսման վարձը, թե՞ մյուսին «Շախտյոր» ակումբում հանդես գալու հնարավորություն տալ. ընտանիքն օգնության կարիք ունի

 

 

 

 

 

 

 

Գայանե Մաթևոսյանը երեք որդիների մայր է: Տևական ժամանակ Գայանեն և նրա ընտանիքը բնակվում էին արտերկրում` Ուկրաինայում: Արդեն 4-րդ տարին է, ինչ Գայանեն վերադարձել է հայրենիք, սակայն  այստեղ հասցրել է մի շարք խնդիրներ ունենալ, որոնցից որոշները բաց նամակի տեսքով արդեն ներկայացրել ենք:

Գայանեի խոսքով` չնայած խնդիրներին` ինքը ցանկանում է Հայաստանում ապրել, որովհետև չի ուզում` որդիներն այլ երկրում մեծանան:

Ներկայումս բախվել է մի նոր խնդրի: Գայանեի ավագ որդին ընդունվել ԵՊՀ` Կենսաքիմիայի ֆակուլտետ, ընտանիքին հաջողվել է վճարել առաջին կիսամյակի վարձավճարը` 215.000 դրամ, սակայն ներկայումս ընտանիքը չունի բավարար  միջոցներ, որպեսզի որդին կարողանա շարունակել ուսումը:

Գայանեի պնդմամբ` այս շրջանում նրա մյուս որդին, ով 16 տարեկան է, ուկրաինական «Շախտյոր»  ֆուտբոլային ակումբից հրավեր է ստացել: Տղան  պետք է մեկնի Ուկրաինա, որպեսզի նրան քննելուց հետո հասկանան, թե որքանով է վերջինս համապատասխանում տվյալ հեղինակավոր ակումբում հանդես գալու չափանիշներին:

Գայանեն խոստովանում է, որ հիմա երկընտրանքի առաջ է կանգնել, որովհետև իրենց ընտանիքը կարող է միայն մեկ երեխայի ծախսերը հոգալ, այսինքն` կամ պետք է վճարեն ուսման  վճարը, կամ էլ պետք է հոգան որդու` Ուկրաինա մեկնելու ծախսերը, ինչը չանելու դեպքում երեխային կզրկեն ավելի լավ ապագա ունենալու հնարավորությունից:

Գայանե Մաթևոսյանը դիմում է  բոլոր այն մարդկանց, ովքեր կարող ենք իրենց ընտանիքին օգնել, որպեսզի երեխաների ապագայի համար այսքան բարդ ընտրության առաջ չկագնեն:

Գայանեի հետ կապվելու համար զանգահարել` 077988065:

Հեղինակ` Ա. Գ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին