▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատվել է աշխատանքից

 

Ըստ տեղեկությունների՝ փոփոխություն են կատարվել Հանրային հեռուստաընկերության լրատվական բլոկում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշխատանքից ազատվել են ինչպես ղեկավար կազմի, այնպես հաղորդավարական կազմի ներկայացուցիչները: «Օրակարգի» մեկնաբան Լարա Առաքելյանը  ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

Image result for լարա առաքելյան

«Շնորհակալություն «Օրակարգ» լրատվականի թիմին՝ երկու տարվա աշխատանքային հաճույքի համար... :))
հ.գ. ես ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն սեփական դիմումի»:

 

Հիշեցնենք, որ  երեկ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել․

 

 

 

 

 

 

 

 

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։Սա, թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։

Իսկ այսօր հրաժարվել է մեկնաբանել, թե ում էր այն  ուղղված:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին