▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի հետ հանդիպմանը Աֆղանստանի նախագահը հիշել է Աֆղանստանի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը

 

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Image may contain: 1 person, outdoor

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազներից մեկի հայկական ծագումնաբանությունը:

Image may contain: 2 people, people smiling, people standing, suit and beard

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսքը աֆղանական Թուրքեստանի կառավարիչ սարդար Իսհաղ խանի մասին է (1880-88), ով Աֆղանստանի էմիր Մուհամմադ Ազիմ խանի և Քաբուլի հայ համայնքի ղեկավար՝ Թեմուրի դստեր (ում անունը չի պահպանվել) որդին էր:

Իսհաղ խանը հայտնի էր նաև «արմանիզադե» («հայի որդի») կոչումով, որը արձանագրված է նաև Աֆղանստանի այդ ժամանակվա պալատական պատմագիր Ֆեյզ Մուհամմադ Քաթիբ Հազարայի «Սիրաջ ալ-Թավարիխ» («Պատմությունների լուսատու») երկում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին