▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի զանգեք Մոսկվա. Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երեւանում նույնպես». Փաշինյան

Հայ-ռուսական  հարաբերություները, ըստ Փաշինյանի,  շատ լավ են:

Այս մասին  պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոսել, թե դրանք վատ են, ուղղակի     ծիծաղելի է:  2 անգամ հանդիպել եմ,  3 անգամ էլ խոսել եմ ՌԴ նախագահ Պուտինի հետ ու հիմա կարող եմ ասել, որ  ի հեճուկս  ՀՀԿ-ի, գործերը  լավ են ու գնալով ավելի ու ավելի են լավանալու: Համապատասխան ընթացակարգերից հետո բոլորդ շուտով կիմանաք հայ-ռուսական աննախադեպ մարդասիրական  նախագծի  մասին: Դա մի համագործակցություն է   լինելու եւ կոնկրետ ապացուցում է, որ   գնում ենք մեր հարաբերությունները նոր  մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Հայ-ռուսական ռազմավարությունը եւս զարգանալու է»,-ասաց նա: 

Վարչապետը նաեւ ընդգծեց, թե   ՀՀ-ի նախկին իշխանությունները այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, թե բազմաթիվ նեգատիվ երեւույթներ  կապված են  Ռուսաստանի  հետ, ու պատասխանատվությունը մշտապես  գցել դրսի ուժերի վրա: 

«Ու  հիմա, երբ նրանք բանտի ճանապարհին են,   զանգում են ռուսներին ու ասում, թե մենք իրենց դեմ ենք պայքարում: Մի  զանգեք : Մոսկվայում  միամիտ մարդիկ չկան, Երեւանում նույնպես»,-խորհուրդ տվեց Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝  Մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ՝ գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը. Փաշինյան

Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ դատավորներին

Այդ պաշտոնյայի հարազատ եղբոր ընդամենը 1 բանկային հաշվում 30 միլիոն դոլար կա. Նիկոլ Փաշինյան

Նստելու եք բոլոր մարդասպաններով. Նիկոլ Փաշինյան

Հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել. Փաշինյան

Այն բիզնեսմենները, ովքեր մարդ չեն սպանել, հնարավորություն կունենան բարեհաջող գործել. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին