▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շքեղ համերգ Մոնակոյում՝ հոտնկայս ծափերով ու հայկական կոնյակի համտեսի արարողությամբ

BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Օրերս իմ նախաձեռնությամբ Մոնակոյում առաջին անգամ տեղի ունեցան Հայաստանի օրեր, որի շրջանակում «Opéra Monte-Carlo»-ի 
« Salle Garnier » սրահում կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը` նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին: 
Համերգը կրում էր բարեգործական բնույթ:
Արամ Խաչատրյանը առաջին հայն է եղել, ով 1974 թվականին համերգով հադես է եկել «Opéra Monte-Carlo»-ում՝ արքայազն Ռենե III-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հրավերով:
«Opéra Monte-Carlo»-ի նախասարահում կազմակերպվել էր նաև Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցադրություն համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հետ:
Հասմիկ Պապյանի համար սա երկրորդ ելույթն էր (2009թ-ից հետո) «Opéra Monte-Carlo»-ի «Salle Garnier» սրահում, բայց հատկանշական էր նրանով, որ առաջին անգամ hնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները: 
Կոմիտասի ստեղծագործությունները այնքան հիացրեցին Մոնակոյի հանդիսատեսին, որ արժանացան հոտնկայս ծափահարությունների: 
Համերգին ներկա գտնվելու համար հայեր էին ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգներից,Կանադայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից: 
Այդ օրը կրկնակի տոն էր բոլորիս համար, քանզի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն էր:
Համերգից հետո տեղի ունեցավ ընթրիք, որտեղ կազմակերպվեց ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի համտեսի արարողություն:
Երեկոյան Հասմիկ Պապայանին և Նարե Արղամանյանին շնորհվեցին ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO հուշամեդալներ:
#armeniancollection2018montecarlo
Հ.Գ. 
Մնացյալը հաջորդիվ !!!!!!!

«Օրերս իմ նախաձեռնությամբ Մոնակոյում առաջին անգամ տեղի ունեցան Հայաստանի օրեր, որի շրջանակում «Opéra Monte-Carlo»-ի «Salle Garnier» սրահում կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը` նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Համերգը կրում էր բարեգործական բնույթ:


Արամ Խաչատրյանը առաջին հայն է եղել, ով 1974 թվականին համերգով հադես է եկել «Opéra Monte-Carlo»-ում՝ արքայազն Ռենե III-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հրավերով:«Opéra Monte-Carlo»-ի նախասարահում կազմակերպվել էր նաև Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցադրություն համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հետ:

Հասմիկ Պապյանի համար սա երկրորդ ելույթն էր (2009 թ-ից հետո) «Opéra Monte-Carlo»-ի «Salle Garnier» սրահում, բայց հատկանշական էր նրանով, որ առաջին անգամ hնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները: Կոմիտասի ստեղծագործությունները այնքան հիացրեցին Մոնակոյի հանդիսատեսին, որ արժանացան հոտնկայս ծափահարությունների: Համերգին ներկա գտնվելու համար հայեր էին ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից: Այդ օրը կրկնակի տոն էր բոլորիս համար, քանզի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն էր:

Համերգից հետո տեղի ունեցավ ընթրիք, որտեղ կազմակերպվեց ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի համտեսի արարողություն:

Երեկոյան Հասմիկ Պապայանին և Նարե Արղամանյանին շնորհվեցին ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO հուշամեդալներ:
#armeniancollection2018montecarlo

Հ.Գ. Մնացյալը հաջորդիվ !!!!!!!»:

Կարդացեք նաև՝ Հանրային տրանսպորտից մինչև մամուլ. ինչպես է Մոնակոյում ամենուր գովազդվում Հայաստանի օրերի միջոցառումը

Ինչպես Վրույր Փենեսյանին հաջողվեց Մոնակոյի արքեպիսկոպոսին հայկական գորգ-խաչքար նվիրել

 

Տասից ավել միջազգային ճանաչում ունեցող սոմելիեներ կհամտեսեն հայկական կոնյակն ու գինիները Մոնակոյում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին