▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց լարի, փոքր և հարմարավետ. հայ երիտասարդները ստեղծել են աշխարհում նմանը չունեցող լիցքավորիչ

«2017 թ.-ին ես և մեր թիմի անդամներից  մեկը  որոշեցինք իր տեսակի մեջ նոր լիցքավորիչ (Power bank) ստեղծել: Նման գաղափար ունեցանք, քանի որ հեռախոսների մարտկոցները շատ արագ են սպառում իրենց լիցքը, իսկ Power bank-եր, որոնք  բավական մեծ են, կամ էլ հեռախոսի մարտկոցի համար նախատեսված լարերը, անհարմար են օգտագործման տեսանկյունից»,-Asekose.am-ին ասաց Lightr-ի թիմի անդամներից  Տիգրան Բունիաթյանը:

 

Տիգրանի խոսքով՝ փոքր լիցքավորիչ ստեղծելու գաղափարից հետո էլ անմիջապես գործի անցան.

«Մեր ստեղծած Power bank-ն առանց լարի է, փոքր և հարմարավետ: Մենք  ստեղծել ենք նման լիցքավորիչի նախատիպը, այն տեղադրել ենք Indiegogo կայքում, ներկայացրել ենք, թե ինչու ենք այն ստեղծել, դրա տեխնիկական հնարավորությունները, տեղադրել ենք լուսանկարներ, տեսանյութեր, ինչից հետո էլ սկսվել է crowdfunding-ը (որևէ գաղափարի, նախագծի, ապրանքատեսակի ֆինանսավորում համացանցում): Այսինքն՝ հետաքրքված մարդկանց, ովքեր պատրաստ են ֆինանսական ներդրում կատարել, մենք  տվյալ ապրանքի համար 40-50% ենք տրամադրելու: Մենք արդեն մեկ շաբաթ է, ինչ ներբեռնել ենք մեր լիցքավորիչը Indiegogo-ում, սակայն առաքելու ենք տվյալ ապրանքը մոտավորապես  2019-ի ապրիլինին:  Ստացվում է, որ մեր ներդրողները հենց մեր հաճախորդներն են: Դեռևս հիմնական աջակիցները Միացյալ Նահագներից են, սակայն Հայաստանից էլ ներդրողներ ունենք: Indiegogo-ում ապրանքի արժեքը 47 դոլար է: Հայկական շուկայում դեռևս չենք կարող ասել, թե այն որքան կարժենա: Երբ վաճառքը սկսենք, պետք է, իհարկե, առաջինն ուղարկենք մեր ներդրողներին, ապա նաև մյուս ցանկացողներին՝ մտնելով նաև միջազգային շուկա»:

Տիգրան Բունիաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի իրենց թիմն ակտիվորեն զբաղվում էր նոր լիցքավորիչի ստեղծման աշխատանքներով, աշխատում էին դիզայնի վրա և ոչ միայն.

«Փորձում էին հասկանալ, թե ինչ նոր հնարավորություններ կարող ենք ներդնել մեր լիցքավորիչի մեջ: Այս լիցքավորիչներն ունենալու են նաև smart ֆունկցիա, Bluetooth-ով միանալու է հեռախոսին, ինչի շնորհիվ կարող եք տեսնել, թե ինչքան լիցքավորում ունի հեռախոսը, ինչպես նաև սարքը տիրոջը կհիշեցնի, որ լիցքավորելու ժամանակն է, օրինակ՝ մնացել է 20% լիցք»:

Տիգրան Բունիաթյանը նշեց, որ հպարտությամբ կարող են հայտարարարել, որ այս լիցքավորիչը  հայկական է.

«Իհարկե, օբյեկտիվ պայմաններից ելնելով՝ հնարավոր չէ այս սարքն ամբողջությամբ արտադրել Հայաստանում,  բայց  գրեթե ամբողջությամբ այն հայկական արտադրանք է: Այս սարքերը բավական հզոր են տեխնիկապես, սակայն մենք շարունակում ենք աշխատել դրանց հզորացման վրա: Այսինքն՝ մարդիկ ունենալու են հզոր լիցքավորիչ, որը կարող են դնել գրպանում և մոռանալ այդ մասին:  Նշեմ նաև, որ այս լիցքավորիչն ունիվերսալ է և նախատեսված է iPhone-ի, Android-ի համար և ոչ միայն»:

 

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին