▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թքելու եմ երեսին ու պանդաները նվիրեմ իր կնոջը

Դեռևս 2018 թ. հունիսին «Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ» հրապարակման ներքո անդրադարձել էինք քաղաքացի Մամիկոն Բագրատունու յուրատեսակ գործունեությանը: Այս մասին գրում է  Newsbook.am-ը: Բագրատունու՝ Մոշի, անունը մամուլն ակտիվորեն սկսեց շրջանառել Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:Այս պահին շարունակում ենք ներկայացնել խմբագրություն ահազանգած քաղաքացիների պատմությունները, որոնք տուժել են Բագրատունու գործողություններից: Այդպիսի երեք պատմություն արդեն ներկայացրել ենք: Սա հերթականն է:

 

 

 

Կայքի զրուցակիցը սփյուռքահայ Դ. Հարությունյանն է (անուն-ազգանունը փոփոխված է-խմբ.), որն անգամ չսպասեց մեր առաջին հարցի ձևակերպմանն ու սկսեց իր պատմությունը. - Մամիկոնը կարծում է, թե ինքը կարող է երբ և ում ուզենա՝ «կպցնի»: Կներեք իհարկե այսպես արտահայտվելու համար, բայց նրա հետ կապված բոլորը խաբվել են նույն ձևով: Մի ձև է գտել, և այդ ձևով բոլորին որսում է: Ճիշտն ասա, կինս երկու անգամ գնաց ատամնաբուժարան ատամները բուժելու, և դա էլ դարձավ միջոց Մամիկոնի համար: Կնոջս ասում  է, եթե ինչ-որ նորություններ եք ուզում իմանալ մեր կլինիկայի մասին՝ զեղչերի հետ կապված, Facebook-ով կարող եք ինձ հետ կապնվել: Կինս էլ մարտի 8-ին ընդառաջ փորձել է պարզել զեղչերի մասին ինֆորմացիան: Դա էլ առիթ է հանդիսացել, որ Մամիկոնը սկսի իր գրագրությունը: Սակայն արդեն Վալենտինի օրը Մամիկոնը կնոջս նվեր է ուղարկել՝ ընդառաջ մարտի 8-ի:

Ի՞նչ նվեր է ուղարկել:

- Նվերը եղել է  երկու պանդա՝ մեծ ու փոքր: Արդեն նախկին կնոջս ասել էր, թե մեծը ինքն է, փոքրը՝ կինս: Իբր կատակել է. նա այսպես է գրել, որ եթե մեկը լրջորեն հարցնի, փորձի համոզել, թե կատակել է: Կինս չի կապնվել հետը, բայց մեր տանն այնքան մեծ խռովություն և անվստահություն առաջացավ, որ դրանից հետո ամեն ինչ վերջացավ: Բաժանվեցինք: Դրանից օրեր անց նախկին կինս ընկավ և ոտքը կոտրեց. չորս ամիս չկարողացավ քայլել: Երբ ինձանից հեռացավ, պատրաստ էր Մամիկնոի հետ դուրս գալ ու շարունակել հարաբերությունները, բայց  ոտքի վնասվածքի պատճառով հանդիպումները հետաձգվեցին ու այդպես էլ չկայացավ այն, ինչ ծրագրել էր Մամիկոնը:

- Համոզմուքն ունե՞ք, որ կնոջ ոտքի կոտրվածքն է կանխել հանդիպումն ու հարաբերությունների խպորացումը: 

 - Հարյուր տոկոս, այո: -

Դուք խոսել եք ձեր կնոջ հետ:

- Այո, նա ասել է, որ ամուսնացած է, բայց Մամիկոնը շարունակել է գրել: Դե ինքը երեկոյան սոցցանցերում է, և ով էդ պահին օնլայն է՝ նրա հետ էլ զբաղվում է, հետո հասնում է իր ուզածին: 

Փորձե՞լ եք հանդիպել Բագրատունուն՝ հասկանալ՝ ինչո՞ւ է  նման քայլի դիմել: 

 - Տեղի ունեցածից հետո ես ցանկացել եմ տեսնել՝ ո՞վ է նա և ինչո՞ւ է նման բան արել, բայց ինքն  անընդհատ փախուստի է դիմել: Հետո ասել էր, թե ինքն էդպիսի աղջկա չի ճանաչում: Սրա պատճառով հերթական ընտանիքը քանդվեց, որովհետև անվստահություն ու անախորժություն մտավ իմ տան մեջ: Ու առիթը հենց այդ գրագրությունն էր: 

Դուք ինֆորմացիա ունեք, որ նա նման բանե՞ր է արել:

- Ես նրան մի քանի անգամ հետևել ու տեսել եմ տարբեր աղջիկների հետ, ընդ որում՝ էնպես էր քայլում, ասես այդ կանանց օրինական ամուսինը կամ շատ մոտիկ մարդը լիներ: Նույն օրը՝ տարբեր աղջիկների հետ: Ես կարող եմ գալ ու դատարանում ասել, որ դու տականքի մեկն ես: Խաբեբա ես, օգտագործում ես մարդկանց, ընտանիքներ քայքայում: Հեղափոխութունից հետո լրատվականներով հաճախ եմ լսում սրա անունն ու ավելի եմ նյարդայնանում: Որտեղ էլ որ տեսնեմ նրան՝ առաջինը երեսին թքելու և ասելու եմ՝ դու տականք ես, դու կարծում ես, որ բոլորը քո խաղալիքն են: Մինչ այդ պանդաները իր կնգան եմ տալու ու ասեմ՝ ամուսինդ է իմ կնոջը տվել, ես էլ հիմա սա քեզ եմ տալիս, որ քեզ «կպցնեմ»: Կարելի՞ է քեզ «կպցնել», որ Մամիկոնն իր մաշկի վրա զգա այդ ամենը:

Առավել մանրամասն՝ կզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Սա ալֆոնսի դասական օրինակ է, ավելի խայտառակ քան առաջին հայացքից է թվում. Մամիկոն Բագրատունու նոր զոհը

Նման մարդիկ չարիք են. ի՞նչն է զայրացրել Շուշան Երիցյանին

Այսուհետ հարկատուները կհոգան նաև ալֆոնսների կարիքները

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին