▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք տեսել են սով,տանջանքներ,ինչպե՞ս կարելի է այդպես արտահայտվել. Սոլովյովը՝ Հախվերդյանի հետ կապված սկանդալի մասին

 

Հայտնի ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт»  հաղորդման   ժամանակ անդրադարձել է վերջերս մեծ աղմուկ բարձրացրած և քննադատությունների արժանացած երգահան Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հայտարարությանը, թե «ղարաբաղցիներն ադրբեջանցիներ են, քանի որ մեծացել են ադրբեջանական մթնոլորտում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 


«Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս հայը կարող է նման բառեր արտասանել: Նրանք տեսել են սով,  տանջանքներ. ինչպե՞ս կարելի է դա մոռանալ, ինչպե՞ս կարելի է այդպես արտահայտվել, ինչպե՞ս կարելի է ազատ ապրելու իրենց իրավունքի համար կռված մարդկանց այսպես դավաճանել:  Ինձ համար մեկ է՝ թե իրենց մոտ ինչ քաղաքական իրավիճակ է և ում են ատում, ինչու և ինչպես, բայց մի՞թե կարելի է բազմաչարչար ժողովրդի պատմությունն այսպես դավաճանել»,-ասել է Սոլովյովը:

Սոլովյովը նաև քննադատել է  Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպը: Նա ցանկություն է հայտնել ազատ ժամանակ ունենալու դեպքում անպայման գալ Հայաստան ու հանդիպել երկրի ղեկավարության հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին