▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ «Անի» հյուրանոցում

«ՉԻ» տեղեկություններով `ապրիլի 27-ին «Անի» հյուրանոցում միջադեպ է տեղի ունեցել: Սարգիս Հացպանյանը Արևմտյան Հայաստանից ժամանած հյուրերի ներկայությամբ, որոնց մեջ եղել են նաև Հրանտ Դինքի փաստաբանը և «Ակոս» թերթի նախկին աշխատակից Հրանդը, հարձակվել է Հրանդի վրա` նրան մեղադրելով իր դեմ հողվածներ գրելու մեջ: Նա բոլոր հյուրերին դիմել է անվայել խոսքերով` ասելով. «Դուք ապրում եք Թուրքիայի մեջ և թրքացած վախկոտներ եք: Ամեն օր իրանց օրհնանքն եք արտասանում և թրքություն եք ընդունում: Ես ձեր նման չեմ: Ես պատերազմել եմ Ղարաբաղում, և ոչ մեկը ինձ չի կարող դաս տալ: Ես դեմ եմ դուրս եկել անգամ Սերժ Սարգսյանին: Այստեղ իմ երկիրն է, սիկտիր եղեք այս երկրից դուրս, շներ»: Հրանդը իր կազմակերպության ղեկավարին գրավոր դիմում է ներկայացրել Հացպանյանի վարքագծի մասին և նշել է. «Նրան ճանաչողները ասում են, որ ինքը բոլորովին կապ չունի Արցախյան շարժման հետ: Ավելին` մերժված է անգամ Լեռնային Ղւսրաբադի քաղաքա-ցիություն ստանալու նրա դիմումը: Նա ունի շիզոֆրենիկ ծանր մտային հիվանդություն, որ հստակ ձևով նկատելի է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին