▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կպատժվի՞ մարզպետը, թե՞ էլի «կնստեն» ուրիշները

Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, իր որդու եւ իր թիկնապահի մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո հայտարարել է, թե որոշել է մինչեւ նախաքննության ավարտը թողնել մարզպետի իր լիազորությունները: Ուշագրավն այն է, որ Սյունիքի մարզպետը հրաժարական ներկայացնելու փոխարեն մինչեւ նախաքննության ավարտն է լիազորությունները վայր դրել: Այնինչ մարդկային բարոյականությունն այս դեպքում պահանջում էր, որ հրաժարական ներկայացներ անհապաղ` լույսը չբացված: Բայց այս դեպքում կարծես թե ՀՀ իշխանությունն երն էլ առանձնապես շահագրգռված չեն: Համենայնդեպս, այդ հարցը դեռեւս չկա կառավարության նիստի օրակարգում: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարզպետերին նշանակում եւ ազատում է կառավարությունը:

Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ երեկ՝ գիշերը, արդեն ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Սուրեն Խաչատրյանի 19-ամյա որդուն՝ Տիգրանին, երկամսյա կալանքի դատապարտելու մասին: Եթե դատարանը բավարարի միջնորդությունը, Տիգրանը երկու ամիս կլինի կալանքի տակ, քանի որ կասկածվում է ապօրինի զենք կրելու եւ մարդ սպանելու մեջ:

ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք փաստեր կան, որ Ս. Խաչատրյանը եւս միջադեպի ժամանակ կրակել է, ասաց. «Այնպիսի ապացուցողական բազան, որը ձեռք կբերվի հետագայում, ու եթե դա հնարավորություն տա այլ անձանց նկատմամբ եւս հարուցել քրեական հետապնդում, վստա՛հ եղեք, որ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության կենթարկվի»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` ԺՈՂՈՎՈՒՐԴ թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին