▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխան Զաքարյանի գործերը վատացել են. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, թե ամառվա թեժ իրադարձություններն ու սկանդալները ետին պլան մղեցին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ բարձրացած աղմուկը:

ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում, ճիշտ է, վեց գործ ուղարկվեց դատախազություն, սակայն դրանց վերաբերյալ քննությունները դեռ չեն ավարտվել: Ամիսներ անց մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՎՊ հաշվետվության եւ նրա նախագահի շուրջ ծագած աղմուկի հետ կապված:

Պարզվում է՝ Իշխան Զաքարյանի գործերը հատկապես վատացել են այն պահին, երբ նա որոշել է իր որդու հարսանիքի քավորությունն առաջարկել Սերժ Սարգսյանին: Ասում են՝ հատկապես տիկին Ռիտան շատ վատ է վերաբերվել այդ հանդգնությանը: Մինչդեռ Զաքարյանին թվացել է, թե նման առաջարկ անելով` ինքն իր նվիրվածությունն է հավաստում ՀՀ նախագահին: Վիճակն ավելի է բարդացել, երբ, մերժում ստանալով, նա հարսանիքի քավոր է կարգել Մհեր Սեդրակյանին:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին