▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնասեռականների ամուսնություն տեղի է ունենում նաև Հայաստանում. «ՀԺ»

«Պարզվում է՝ նույնասեռականների ամուսնություն տեղի է ունենում նաև Հայաստանում։ Այդպիսի մի դեպք հայտնի է դարձել «Հժ»-ին։ Տղաների այս զույգը փոքրիկ հարսանիքից հետո այժմ միասին է ապրում՝ նրանցից մեկի ծնողների հետ։


Ամուսնությունը պաշտոնապես չեն գրանցել, չեն պսակադրվել նաև եկեղեցում՝ միայն մոմ են վառել, որպեսզի երջանիկ լինեն։ Փաստին համակերպվել են երիտասարդների ծնողները։ Երևանի «ամենաքյառթու» թաղամասերից մեկում բնակվող այս ընտանիքի հետ, սակայն, լուրջ խնդիր ունեն հարևանները:

Մեզ հաջողվեց զրուցել այս ընտանիքի մոր տիկին Սուսաննայի հետ(անունը փոխված է).

 

- Ինչպե՞ս համակերպվեցիք տեղի ունեցածին և այդպիսի տարօրինակ հարս բերեցիք ձեր տուն։

 

- Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում իմ ներսում։ Այն ինչ հիմա իմ տանն է կատարվում, թշնամուս չեմ ցանկանա։ Չեմ հասկանում՝ որտեղ եմ սխալվել նրան դաստիարակելու հարցում, որ հիմա նման փաստի առաջ եմ կանգնել։ Բայց նա իմ տղան է, չեմ պատրասվում նրա սխալ կողմնորոշման համար հրաժարվել նրանից։

 

- Ինչպե՞ս համաձայնվեցիք մասնակցել նրանց հարսանիքին։

 

֊ Ինչպես չհամաձայնվեի, վերջապես տղա եմ ամուսնացնում։ Ինչ անեմ, իմ ճակատագիրն էր երևի, որ նման տղա պետք է ունենամ։

 

- Իսկ ինչպես պետք է թոռներ ունենաք։ Այդ մասին չե՞ք մտածել։

 

- Երեխա կորդեգրեն ու կպահենք։ Ինչ անեմ, հո չե՞մ կախվելու։



- Իսկ առավոտյան դուք ձեր «հարսի» հե՞տ եք սուրճ խմում և ընդհանուր թեմա ունենու՞մ եք զրուցելու։

 

- Սկզբում շատ դժվար էր, բայց հետո հասկացա, որ մեկ կյանք ենք ապրում և պետք է լեզու գտնենք ու գտանք։ Հիմա կարծես ընկերուհիներ լինենք։ Իրեն նայելով ընդհանրապես չես մտածի, որ տղա է։

 

- Իսկ տնային գործերով նա՞ է զբաղվում։

 

- Ինչպես սովորական ընտանիքներում, երկուսս էլ իրար օգնում ենք։ Տղաս շատ է ուրախանում, որ համերաշխ ենք։

 

Մեզ հաջողվեց զրուցել նաև «հարսի» Նարեկի հետ։

 

- Ինչպե՞ս եք ձեզ զգում ձեր նոր ընտանիքում։

 

- Շատ լավ, ամեն ինչ շատ լավ է։ Սկեսուրս և սկեսրայրս ինձ շատ են սիրում։ Համոզված եմ` շատ աղջիկներ ինձ նախանձում են։ Հուսով եմ, նման համարձակներ դեռ շատ կլինեն։

 

- Ինչպես որոշեցիք՝ ով է ում տուն հարս գնում։

 

- Ամուսինս որոշեց, ես էլ հարգեցի նրա որոշումը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին